News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի համար շատ կարեւոր է ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացումը: Մայիսի 23-ին՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Պաշտպանության նախարարության Պաշտպանական վարչության պետ Լեւոն Այվազյանը:

Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի նշանակմանը՝ նա նշեց. «Իհարկե, ցանկացած պետության ներկայացուցչի նշանակումը ցանկացած միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում երկրի դերն ու հեղինակությունն այդ կազմակերպությունում մեծացնում է: Սակայն պետք է հաշվի առնել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը միջազգային պաշտոն է, եւ նա պետք է առաջին հերթին առաջ մղի ոչ միայն Հայաստանի համընդհանուր շահերն ու խնդիրները, այլ նաեւ ՀԱՊԿ-ի: Հակառակ դեպքում նույն բանը կստացվեր, եթե, օրինակ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ելակետ ընդուներ միայն Նորվեգիայի շահերը»:

Այվազյանի խոսքով՝ ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի ազգային շահերը ենթադրում են Կազմակերպության միջազգային դերի բարձրացում, ռազմական կառավարման համակարգի կատարելագործում, որպեսզի ռազմական բաղադրիչն ավելի գործուն լինի: «Այս ուղղությամբ պետք է դեռեւս շատ աշխատանք կատարել: Ջանքեր են գործադրվում, որ ՀԱՊԿ մեխանիզմները ավելի գործուն դառնան եւ կոնկրետ պահին կոնկրետ խնդիրներ լուծեն: Սա, իհարկե, բարդ է, քանի որ ՀԱՊԿ շրջանակում որոշումներն ընդունվում են կոնսենսուսի հիմքով: Ցանկացած միջազգային կազմակերպության շրջանակում իրենց զգացնել են տալիս նաեւ ազգային շահերը, որոնք երբեմն չեն համընկնում: Սա նորմալ երեւույթ է»,- հավելեց Լեւոն Այվազյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
Ամենաշատ