News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախկին փոխվարչապետ եւ պաշտպանության նախկին փոխնախարար, «Նորք-Մարաշի» զինված խմբի գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանի առողջական վիճակը համեմատաբար կայունացել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Հայկ Ալումյանը: Նա նշեց, որ իր պաշտպանյալն այժմ իրեն ավելի լավ է զգում, քան առաջ:

Վահան Շիրխանյանը հետազոտությունների էր ենթարկվել,  որոնց արդյունքների համաձայն նա ունի ողնաշարի դեգեներատիվ փոփոխություններ` փոքրիկ ճողվածքներ, ստորին վերջույթների տրոմբոֆլեբիտ սինդրոմ մասնակի վերաանոթավորմամբ:

Վահան Շիրխանյանի պաշտպանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը գնալով վատանում է: Դատարանի որոշմամբ Վահան Շիրխանյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, որի արդյունքները դեռ պարզ չեն:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի կառավարությանը հարցեր է ուղղել՝ կապված պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի առողջության հետ:

Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը ձերբակալվել է 2015թ.-ի դեկտեմբերի 21-ին Նորք-Մարաշում զինված խմբավորման վնասազերծման գործի շրջանակում: Նա մեղադրվում է խմբավորման ղեկավար Արթուր Վարդանյանի հետ համագործակցության մեջ: 2016-ի սեպտեմբերին քննչական մարմինը Վահան Շիրխանյանին նոր մեղադրանք առաջադրեց՝ իշխանության գրավման նախապատրաստում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինված խմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանը դատի է տվել Էդուարդ Շարմազանովին
Վարդանյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողին ներողություն խնդրել և հրապարակայնորեն հերքել...
«Զինված խմբի» «պարագլուխ» Արթուր Վարդանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից (ֆոտո)
1 մլն դրամ գրավի դիմաց...
Միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել «Զինված խմբի» «պարագլխին». դատարանը հեռացավ որոշում կայացնելու
Գործով շուրջ երկու տասնյակ ամբաստանյալներից միայն Վարդանյանն է ներկայումս գտնվում կալանքի տակ...
Վերսկսվեց չորս տարի շարունակ քննվող «Զինված խմբի» գործի քննությունը (ֆոտո)
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
«Զինված խմբի» գործը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
Պաշտպանը պահանջում է Հայրիկյանի և Բաբուխանյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Արթուր Վարդանյանին
Արթուր Վարդանյանի խափանման միջոցի հարցով նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը օրերս վերաքննիչ բողոք է ներկայացրել...
Ամենաշատ