News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել Շահեն Հարությունյանին հոգեբուժարանի ուղեգիր ուղարկելու վերաբերյալ։

«Շահեն Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ զինվորական կոմիսարիատից ուղեգիր է ստացել հոգեբուժարանում բժշկական ստուգում անցնելու  վերաբերյալ: Մանրամասներին տեղեկանալու համար Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից կապ են հաստատել Շահեն Հարությունյանի հետ:  Զորակոչային հանձնաժողովի կողմից Շահեն Հարությունյանին բժշկական հետազոտություն անցնելու նպատակով հոգեբուժարան ուղարկելու վերաբերյալ    հրապարակված տեղեկությունների հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ:

Համապատասխան պարզաբանումների պահանջով գրություն է հասցեագրվել ՀՀ պաշտպանության նախարարություն»,- ասվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հայտարարության մեջ։

Տպել
Ամենաշատ