News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Զինծառայողները ժամանել են Լոնդոնի Դաունինգ սթրիթ, որպեսզի իրենց հսկողության ներքո վերցնեն Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի նստավայրը: Մեյը հիմա իր նստավայրում է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Փոքր-ինչ ավելի վաղ զինվորականները ժամանել են Բուքինգեմյան պալատ, ինչպես նաեւ Լոնդոնի ոստիկանության գլխավոր շենք:

Ներքին գործերի նախարար Ամբեր Ռադդի խոսքով՝ այսօր 984 զինծառայողներ կապահովեն Լոնդոնի եւ այլ քաղաքների անվտանգությունը: Առաջիկա օրերին ոստիկաններին օգնող զինվորականների ընդհանուր թիվը կկազմի 3 հազար 800 մարդ: Զինվորականների հսկողության ներքո կլինեն «առանցքային օբյեկտները», այդ թվում՝ արտասահմանյան պետությունների դեսպանատները: Նրանք ոստիկաններին կօգնեն նաեւ հասարակական միջոցառումների ժամանակ անվտանգություն ապահովելիս:

Մանչեսթերում ահաբեկչությունն իրագործվել է մայիսի 22-ի երեկոյան՝ «Մանչեսթեր Արենա» համալիրում, որտեղ անցնում էր ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգը։ Մանչեսթերի ոստիկանությունը հայտնել է, որ ահաբեկչությունն իրականացրել է մահապարտը։ Վերջին տեղեկություններով զոհվել է 22 մարդ, այդ թվում՝ 12 երեխա, 64 մարդ դեռեւս հիվանդանոցում է, նրանցից 20-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Դրանից զատ, 9 մարդ, մեծ մասամբ դեռահասներ, անհետ կորած են համարվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ