News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը NEWS.am–ի հետ զրույցում հայտարարել է, թե նախարարներից հասարակության գոհ կամ դժգոհ լինելը քաղաքական կատեգորիա չէ եւ նոր կառավարության անդամներին ընտրելիս ՀՀԿ–ն առաջնորդվելու է այլ չափանիշներով։

Պարոն Շարմազանով, առաջիկայում նոր կառավարություն է ձեւավորվելու, ի՞նչ փոփոխություն է սպասվում կառավարության կազմում, ո՞ր նախարարներն են փոխվելու։

Կքննարկենք՝ կասենք, դեռ վերջնական չենք քննարկել, կոռեկտ չեմ համարում անուն-ազգանունուվ ասեմ՝ ինչ որոշում է կայացվել, քանի դեռ չեն ավարտվել քննարկումները։

Այսինքն՝ արդեն կա՞ն անուններ, որոշվա՞ծ է։

Խոսքը քննարկումների մասին է, որոնք սկսվել են, բայց վերջնական չեն, երբ ավարտվեն, նոր կասեմ։

Տեղեկություններ կան, որ վարչապետ Կարեն Կարապետյանը չի փոխելու իր նշանակած կադրերին մինչեւ 2018 թվականը։

Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի կադրերին, պետք է ասեմ, որ  կան Հանրապետական կուսակցության կադրեր։  Խնդրում եմ՝ Կարեն Կարապետյանին արհեստականորեն մի անջատեք Հանրապետական կուսակցությունից, նա Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալն է նոյեմբերի 26–ից։

Ասում եք՝ նախարարների նշանակման հարցը  քննարկում եք, ըստ ինչի՞  եք քննարկում,  ըստ աշխատանքի արդյունավետության , թե՞ կոնկրետ մարդկանց աշխատանքի տեղավորելու անհրաժեշտության,  ի վերջո հասարակությունը դժգոհ է այս կառավարությունից, ինչպես նախորդից։

Դժգոհությունն ու գոհ լինելը քաղաքական կատեգորիա չեն, ավելի քաղաքական կատեգորիա  է աշխատանքի արդյունավետությունը։  Իսկ թե հասարակությունը ինչպես է գնահատում նախարարների աշխատանքը, լավագույն ցուցիչը ապրիլի 2–ի ընտրություններն են։

Այդ ընտրությունների արդյունքներով  առաջնորդվելով պահպանելո՞ւ եք Կարապետյանի թիմին։

Համամիտ չեմ  Ձեր այդ եզրույթի հետ՝ Կարեն Կարապետյանի թիմ, կա Հանրապետական կուսակցության թիմ, որի ղեկավարը Սերժ Սարգսյանն է։ Կարապետյանն էլ այդ թիմի առանցքային անդամ է։

Դուք ասում եք՝ արհեստականորեն չանջատենք, բայց արդեն խոսակցություններ կան, որ Կարեն Կարապետյանի եւ Հանրապետական կուսակցության վերնախավի միջեւ լարվածություն կա։

Ձեր հարցին պատասխանեցի, մի բան որ արհեստական է, չի կարող լինել իրականություն։

Իսկ բնակա՞ն էր Կարապետյանի՝  ՀՀԿ–ին անդամակցելը։

Կարեն Կարապետյանը իր կամքով անդակացել է ՀՀԿ–ին, եւ մենք մի թիմ  ենք, որի ղեկավարը Սերժ Սարգսյանն է։

Այսպիսի կարծիքներ կան, որ հնարավոր է՝ նա կրկնի Երեւանի քաղաքապետի  պաշտոնից հեռանալու սցենարը,  հանկարծ «նեղանա» ինչ–որ բանից ու հրաժարական տա վարչապետի պաշտոնից մինչեւ 2018–ը։

Տեսականորեն կարող է հազար ու մի սցենար լինել, ես չեմ եղել այն քաղաքական գործիչներից, ովքեր տեսական գնահատականներ են տալիս։

Վարչապետն ասել էր՝ պատրաստ է շարունակել նաեւ 2018–ից հետո, որի մասին Սերժ Սարգսյանը ոչինչ չի ասել, ի՞նչ էր նշանակում Կարապետյանի այդ հայտարարությունը։

Այս  պահին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը զբաղված է 2017 թվականի կառավարության ձեւավորումով, ծրագիրը քննարկելով, 2018–ը կգա՝ բարին հետը։

Բայց բարի՞ն է գալու...

Միշտ բարին է գալու...

Կարապետյանի՞, թե՞ Հանրապետականի համար...

Բոլորի, ժողովրդի...

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, նա պահանջում է անվավեր ճանաչել իր նկատմամբ «որպես խիստ...
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
Բարեբախտաբար, ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովը, որտեղ դեռեւս նախկին աշխատողներ կան, մերժել է...
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Պարզվում է՝ ընդդիմադիրները լուրջ են ընդունում իշխանական պրոպագանդան, թե Արցախը հանձնել են նախկինները...
«Փաստ». Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞
Նշվում էր, որ տրիբունալը, որպես ժամանակավոր հասարակական միավորում, պետք է ներառի հայ մեծերին, որոնք էլ...
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
Հավանաբար, դժվար է այս հարցով «կռուտիտներ» անելը, հատկապես, երբ 2008-ին իր՝ «Երկրի հակառակ կողմը»...
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
Փաշինյանը, սակայն, արդեն մեկ ամիս է խուսափում է այդ հանդիպումներից...
Ամենաշատ