News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բջջային սարքերի համար վնասակար կոդի քանակը սկսել է աճել, ինչը կարող է հանգեցնել սմարթֆոնների վրա վիրուսների տարածման համաճարակի։ Այս մասին հայտնել է «Կասպերսկու լաբորատորիայի» ռազմավարական նախագծերի բաժնի ղեկավար Անդրեյ Յարնիխը։

Նրա խոսքով, կիբերհարձակումների քանակն աճում է Windows ու Android օպերացիոն համակարգերի համար, հիմա դրանց քանակը շատ մեծ է, ու այդ հարձակումները սկսել են տարածվել նաեւ բանկային ոլորտի վրա։  «Առանձին թրենդ են վերծանիչները, որոնց մենք վերջերս ենք բախվել։ Վերծանիչ ծրագրերը վտանգավոր են նրանով, որ ոչ միայն ներթափանցում են համակարգիչներ ու գողանում տվյալներ, այլեւ վերծանում են համակարգչի պարունակությունը»,- ասել է Յարնիխը ու օրինակ բերել WannaCry վերծանիչ վիրուսի հարձակումը։ «Մենք ենթադրում ենք, որ WannaCry վիրուսի ֆինանսական նպատակները չեն իրագործվել, եզակի մարդիկ են վճարել փրկագինը», - նշել է նա։

«Կասպերսկու լաբորատորիան» այս կապակցությամբ կոչ է անում ոչ միայն ունենալ վիրուսներից պաշտպանող ծրագրային ապահովում, այլեւ մշտապես թարմացնել օպերացիոն համակարգերի տեղեկատվական համակարգերն ու ծրագրերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Որտե՞ղ է թաղվել Պլատոնը. Գիտնականները լուծել են առեղծվածը արհեստական ​​ինտելեկտի շնորհիվ
Այժմ, օգտագործելով արհեստական ​​ինտելեկտը, հետազոտողները ուսումնասիրում են այս մագաղաթները՝ ձգտելով...
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ամենաշատ