Հինգշաբթի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կհամաձայնի միանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի կոալիցիային։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Այսօր մենք կհամաձայնենք կոալիցիային ՆԱՏՕ-ի միանալուն»,- գագաթնաժողովից առաջ լրագրողներին հայտնել է Ստոլտենբերգը։