News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մայիսի 17-ին ձերբակալված Լոնդոնի երեք բնակիչների ահաբեկչության եւ Մեծ Բրիտանիայի տարածքում հարձակում նախապատրաստելու մեղադրանք է առաջադրվել:

Ուրբաթ նրանք դատարանի առջեւ կկանգնեն, որը պետք է որոշի հետաքննության ընթացքում նրանց կալանքի հարցը:

BBC-ի փոխանցմամբ՝ խոսքը 24-ամյա Ումար Ահմեդ Հակեի, 27-ամյա Մուհամմադ Աբիդեի եւ 18-ամյա Աբութահեր Մամունի մասին է:

4-րդ ձերբակալվածին՝ 25-ամյա Նադիմ Իլյաս Պատելին, մեղադրել են ապօրինական հրազեն ձեռք բերելու փորձի մեջ:

Առաջին երեք մեղադրյալներին ձերբակալել են մայիսի 22-ին Մանչեսթերում իրականացված ահաբեկչությունից հետո, որի հետեւանքով 22 մարդ զոհվեց, ավելի քան 60-ը՝ վիրավորվեց: Սա ամենախոշոր ահաբեկչությունն էր Մեծ Բրիտանիայում 2005 թվականին Լոնդոնի մետրոյի պայթյուններից հետո, որը 50 մարդու կյանք էր խլել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ