News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Հռոմում 74 տարեկանում կյանքից հեռացել է աշխարհահռչակ «քիշմիրի թագուհի»-ն՝ իտալացի հայտնի մոդելյոր Լաուրա Բյաջոտին։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Corriere della Sera պարբերականը։

Բյաջոտին հիվանդանոց է տեղափոխվել չորեքշաբթի երեկոյան՝ սրտի նոպայի պատճառով, որին հետեւել է սրտի կանգը։ Հռոմի Sant'Andrea հիվանդանոցի բժիշկները կարողացել են վերականգնել սրտի աշխատանքը եւ երկար պայքարել կնոջ կյանքի համար։ Սակայն, բժիշկների վկայութամբ, Բյաջոտիի գլխուղեղն անդառնալիորեն վնասվել էր, ուստի ստիպված են եղել ուղեղի մահ արձանագրել։

Լաուրա Բյաջոտին ծնվել է 1943 թվականի օգոտստոսի 4-ին Հռոմում, դիզայների ընտանիքում։ 1972-ին նա հիմնել է սեփական՝ Laura Biagiotti Fashions ընկերությունը։ 1980-ականների սկզբին օծանելիք է ստեղծել։ Ամբողջ աշխարհում Բյաջոտին շուրջ 600 խանութ է բացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ