News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Քալիֆորնիայում անհետանում են միլիոնավոր դոլարների հունական ընկույզ, նուշ ու գետնանուշ։ Ֆերմերները տարակուսած են, ոստիկանները՝ մտահոգված, իսկ գողերը իրենց գրպաններն են լցնում։ Դետեկտիվները ենթադրում են, որ այդ զանգվածային գողությունների ետեւում հայկական մաֆիան է կանգնած, գրում է slavicsac.com. պորտալը։

«Գողության համար նախատեսված է աննշան պատիժ, մի քանի շաբաթ կամ ամիս բանտարկություն։ Գողերը գիտեն այդ մասին, բացի դրանից նրանք  օգտագործում են գողացված անձի վկայականներ, ինչը դժվարացնում է նրանց հայտնաբերելը»,- ասում է դետեկտիվ Մարկ Զավալան Լոս Անջելեսի ոստիկանությունից։

 Զավալան Outside Magazine-ի լրագրողին պատմել է բեռնատարի վարորդի մասին, որին պայմանականորեն կարող ենք Անդրեյ անվանել, նրան մի քանի տարի առաջ են կալանավորել։ Անդրեյը Հայաստանում է ծնվել, 1980-ականներին խորհրդային զորքերի կազմում մարտնչել է Աֆղանստանում, իսկ Լոս Անջելես տեղափոխվել է 1995-ին Վրաստանից։ Ամերիկայում Անդրեյը կատարում էր տրանսպորտային փոքր ընկեության պատվերները։

2011-ին Անդրեյի բեռնատարը փչացել է։ Նրան փող էր պետք, ու նա դիմել է բեռնափոխադրումների ոլորտում աշխատող իր ծանոթին, որը մուտք ուներ Տրանսպորտի նախարարության նույնականացման համարների բազա։ «Նա Անդրեյին կեղծ վարորդական վկայական է տվել ու նոր բեռնատար ու ուղարկել վերցնելու «Բուդվայզեր» գարեջրի բեռը ։ Հաջող առաքումից հետո նա Անդրեյին ուղարկել է կոսմետիկ ապրանքների գողության։

Քննիչները նման սխեմաները անվանում են «բեռների ֆիկտիվ փոխադրում»։ Դրանց հիմնական գաղափարն է համոզել զոհին, որ նա գործ ունի իսկական բեռնափոխադրողի հետ։ Երբեմն դրա համար ստեղծվում է ֆիկտիվ ընկերություն, իսկ երբեմն էլ կեղծվում են իրականում գոյություն ունեցող ֆիրմայի փաստաթղթերը։ Զավալան Անդրեյին բռնել էր գողացված կոսմետիկ ապրանքները բեռնաթափելիս, իսկ հետո հայտնաբերել էր նրա մասնակցությունը Going Nuts ընկերությունից 2011-ին նուշի կողոպուտին։

Անդրեյի փաստաբանը նրան խորհուրդ էր տվել ընդունել նուշի կողոպուտի համար իր մեղավորությունը։ Նա բանտում ընդամենը մեկ ամիս է անցկացրել ու նորից վերադարձել աշխատանքի՝ բեռնատար վարելուն։ Չնայած Անդրեյը խոստովանել էր, որ միտումնավոր է գարեջուր ու կոսմետիկա գողացել, բայց նա երդվում էր, որ ոչինչ չգիտեր ընկույզի հետ կապված գործարքի ապօրինի լինելու մասին։

2013-ի աշնանից իրավապահները սկսել են հաղորդագրություններ ստանալ ցածր գնով վաճառվող ընկույզի մասին։ Դետեկտիվ Չեդ Պարկերը հասկացել էր, որ ինչ-որ մեկը գողացված ապրանք է վաճառում։ Ծպտրյալ գործողությունների արդյունքում դետեկտիվը կարողացել էր հայտնաբերել Lavash Guy անվանումով լոսանջելեսյան առաքիչ ֆիրման, որից էլ հենց ընկերությունները ձեռք էին բերել էժան ընկույզի մի քանի խմբաքանակ։ Lavash Guyի սեփականատերը չէր կարողացել բացատրել, թե որտեղից է գնել էժան ընկույզը ու ինչի համար է 30 000 դոլարի կտրոն տրամադրել Lopez Canyon Development Group կոչվող ընկերությանը։ Փարկերն ու ՀԴԲ աշխատակիցները հետագայում բացահայտել էին Lopez Canyon Development Group-ի կապը հայկական ազգանունով երեք տղամարդու հետ։

Իրավապահները կասկածում են , որ ընկույզի խմբաքանակի կողոպուտներից շատերը կազմակերպվել են Լոս Անջելեսում գործող ու ռուսական կազմակերպված հանցավորության հետ կապեր ունեցող Armenian Power քրեական խմբի կողմից։ Lopez Canyon-ի հետ կապեր ունեցող երեք հայազգի տղամարդկանցից մեկը նախկինում դատապարտված է եղել կողոպուտի, հարձակման, ծեծի, ընտանեկան բռնության համար, իսկ մյուսը 2014-ին ընդւոնել էր իր մեղավորությունը խոշոր կողոպուտում։ Չնայած նրանց ոչ մի մեղադրանք չի առաջադրվել ընկույզի կողոպուտի համար, բայց նրանք առայսօր ՀԴԲ-ի հսկողության տակ են։

Երբ 2015-ին ապրանքների գողության դեպքերը սկսել են կտրուկ ավելանալ, ոստիկանությունը սկսել է տեղեկություններ հավաքել Armenian Power խմբի մասին, որը ստեղծվել է 80-ականներին ու 90-ականներին։ Դաշնային դատախազի նախկին օգնական Մարտին Էստրադան, որը 2010-ին մասնակցել է Armenian Power-ի ավելի քան 100 անդամների դեմ տարբեր դատավարությունների՝ դրամաշորթության, մարդկանց առեւանգությունների ու զենքի շրջանառության մեղադրանքներով, պատմել է, որ այդ խմբավորումը շատ նման է մեքսիկական կարտելների։

Մինչեւ ընկույզներով հետաքրքրվելը Armenian Power-ը միլիոնավոր դոլարներ էր ստանում վարկային քարտերի ու բժշկական հաշիվների հետ խարդախություններով։ 2010-ին այդ խմբի տասնյակ անդամներ  են դատապարտվել Medicare ծրագրի հետ կապված ավելի քան 160 մլն դոլարի արժողության խաբեության համար։

Դետեկտիվ Բոբ Զարեդդինը, որը ղեկավարել է այդ կազմակերպության մասին գործի հետաքննությունը , պատմել է, որ Armenian Power-ի հանցակիցներ են հայտնաբերվել Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսարանում, Քալիֆորնիայի ավտոտրանսպորտի դեպարտամենտում ու Լոս Անջելեսի դաշնային դատարանում։ Վերջին դեպքում կլերկ Նունե Գեւորգյանն ու նրա ամուսին Հովհաննես Կոշկարյանը մեղավոր են ճանաչվել ու ազատազրկվել հանցախմբի անդամներին գաղտնի տեղեկություններ տրամադրելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ