News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բնական է, որ կառավարությունը պիտի ձեւավորվեր Սերժ Սարգսյանի ցանկությամբ, քանի որ ժողովուրդը գնաց եւ ընտրեց Հանրապետական կուսակցությանը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է «Ելք» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանն՝ անդրադառնալով  նոր կառավարությունում հին անդամների վերանշանակմանը։

«Մենք նախընտրական արշավի ժամանակ խոստացել էինք, որ եթե ժողովուրդը մեզ ձայն տա, մենք դա կպաշտպանենք Ազգային ժողովում, բայց ես չէի պատկերացնում, որ ժողովուրդը գումարով ձայն կտա,  այսինքն՝  ելք միշտ էլ կա, բայց դե մենք մեր պայքարը նորից շարունակում ենք, ժողովուրդը պիտի վերջիվերջո գիտակցի՝ ուրիշ ինչ տարբերակ կա,  ժողովորդն էլ գնաց բարեկամ–ընկեր–հարեւան ձայն տվեց ՀՀԿ–ին»,–ասել է Սասուն Միքայելյանը։

Պատգամավորը նշել է, որ անկախ իշխանության նշանակումներից ու անելիքներից՝ իրենք շարունակելու են իրենց պայքարը։

«Մենք որպես ընդդիմադիր ուժ՝ մեր գործունեությունն ենք ծավալում եւ շարունակում ենք պայքարել,  բայց մնացածը ձեւավորելու է Հանրապետական կուսակցությունը, որին ժողովուրդը  ձայն տվեց։ Կառավարությունը բնական է, որ պիտի ձեւավորվեր իր ցանկությամբ, որովհետեւ մինչեւ ընտրություններ համաձայնության են եկել ու ամեն մեկին մի բան պիտի հասներ»,–ասաց Սասուն Միքայելյանը։

Պատգամավորից հետաքրքրվեցինք նաեւ  «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի  այն հայտարարությամբ, թե «Ելքը» չպիտի մեծամտանա ու մտածի, որ միակն է, սակայն պատգամավորը չցանկացավ մեկնաբանել Հովհաննիսյանի խոսքերը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ