News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը հայտարարել է, որ երկրի Գերագույն դատարանին կխնդրի վերանայել վճռաբեկ դատարանի վճիռը, որն արգելափակում է իմիգրացիայի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանը։ Հրամանն արգելում է հիմնականում մահմեդական ազգաբնակչությամբ 6 երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը։

 «Նախագահ Թրամփի հրամանը երկրի անվտանգությունն ապահովելու նրա օրինական լիազորությունների շրջանակում է»,-ասվում է գլխավոր դատախազի հայտարարությունում։ Սեշնսը նաեւ հայտարարել է, որ «Արդարադատության նախարարությունը վճռականորեն համաձայն չէ դատարանի որոշման հետ, որն արգելափակում է երկրի անվտանգությունն ապահովելու նախագահի ջանքերը...Նախագահը պարտավոր չէ թույլ տալ ահաբեկիչներին աջակցող կամ թաքցնող մարդկանց մուտքը երկիր»,-հավելել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ