News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Չեչնիայի խորհրդարանի խոսնակ Մահոմեդ Դաուդովը անձամբ է ներկա գտնվել «գաղտնի բանտերում» նույնասեռականության կասկածանքով ձերբակալվածների հանդեպ վատ վերաբերմունքի դրսեւորման ժամանակ։ Այս մասին ասվում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության զեկույցում, հաղորդում է Meduza-ն։

Երկու ձերբակալվածի խոսքով՝ Դաուդովը հետեւել է բանտում ենթադրյալ գեյերի ծեծին ու նվաստացումներին՝ «վիրավորական մեկնաբանություններով»։

Եւս մեկ տուժած ասել է, որ նրան տեսել է Գրոզնիի բազաներից մեկում, որտեղ եւս ձերբակալվածներ կան։

Զեկույցի հեղինակի կարծիքով՝ Դաուդովի «դերը շատ կարեւոր է եղել հանրապետությունը գեյերից «մաքրելու» հարցում, ինչը հավանության է արժանացել պետության ղեկավարության կողմից»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ