News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վանաձոր, Սպիտակ, Տաշիր եւ Ստեփանավան քաղաքներն սպասարկող ճանապարհային ոստիկանության 2-րդ գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի կողմից այսօր՝ մայիսի 26-ին ժամը 15:00-ի դրությամբ Վերջին զանգի միջոցառումներից հետո տուգանային հրապարակ է տեղափոխվել շրջանավարտներին տեղափոխող թվով 8 մեքենա:

4-ի դեպքում մեքենան վարելիս են եղել անչափահասներ, եւս 4-ի դեպքում շրջանավարտները երթեւեկել են խախտելով երթեւեկության բոլոր կանոնները: Չնայած բազմաթիվ զգուշացումներին, նրանցից ոմանք եղել են մեքենաներից մարմնի կեսը դուրս կամ գլուխները՝ մեքենաների վերնամասից հանած:

Մեքենաների վարորդների մի մասը չի ունեցել անհրաժեշտ փաստաթղթեր: Բոլոր խախտումների դեպքում կազմվել են արձանագրություններ, անչափահաս վարորդների դեպքում տեղեկացվել է նրանց ծնողներին:

Ճանապարհային ոստիկանների խոսքով վերը նշված քաղաքների թվում խախտումների գերակշիռ մասն աձանագրվել է Վանաձորում:

Տպել
Ամենաշատ