News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի միջնակարգ դպրոցն այսօր հրաժեշտ տվեց երեք շրջանավարտների: NEWS.am-ի թղթակիցը Բաղանիսից հաղորդում է, որ չնայած շրջանավարտների նվազ թվաքանակին, դպրոցը միջոցառմանը պատրաստվել էր ողջ տարին ու մեծ պատասխանատվությամբ: Երեք շրջանավարտները իրենց գեղեցիկ համարներով ողջունեցին ներկաներին, շնորհակալություն հայտնելով ստացած դաստիարակության ու գիտելիքների համար:

Սահմանամերձ Բաղանիսի աշակերտներին շնորհավորելու էին եկել սահմանամերձ Ոսկեւանի միջնակարգ դպրոցի ավարտական դասարանի աշակերտները: Բարձր տրամադրություն, եռագույն դրոշներ, հայրենասիրական երգ ու պար, հուզմունք։

Մեր թղթակիցը հաղորդում է, որ դպրոցում կազղմակերպված միջոցառումն իսկապես գեղեցիկ եւ ստացված էր, ինչն էլ մեկ անգամ եւս փաստում է, որ սահմանամերձ գյուղում կյանքը եռում է, ու ապագա սերունդը պատրաստ է շարունակել պահել ու պահպանել հայրենիքի դարպասները:

 

Էդվարդ Արզումանյան

Տավուշի մարզ, Բաղանիս գյուղից

Տպել
Ամենաշատ