News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը դժվարանում է հստակ ասել՝ խորհրդարանի առաջիկա նիստում նոր ձեւավորված կառավարության ծրագրին խմբակցությունը հավանություն կտա, թե ոչ։

« Մենք որպես ընդդիմադիր ֆրակցիա՝  գիտեք, թե ինչ ծրագիր էինք ներկայացրել, մենք պետք է փորձենք մեր ծրագրերը իրականացնել, որովհետեւ մեր ծրագրի ցանկացած դրույթ կատարվելու դեպքում ժողովուրդն անմիջապեսս իր մաշկի վրա կզգա այդ փոփոխությունը։ 105 մանդատանոց խորհրդարանում 31 մանդատ ունեցող խմբակցության անդամները եթե լավն են, հնարավոր չի, որ մեր ծրագիրը, եթե ոչ ամբողջությամբ, բայց մասամբ չիրականացվի։ Ամեն դեպքում աշխատելու եք այդ ուղղությամբ»,–ասաց պատգամավորը։

Անդրադառնալով Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության կատարած աշխատանքի արդյունքին՝ ասաց, դեռ ախտորոշումներ է անում։

«Ախտորոշումներ են կատարում, հիմա ես ոչ մի բան չեմ կարող ասել  կառավարության մասին... Կառավարության ծրագիրը, ինձ թվում է, մեր համար ընդունելի չի լինի»։

Ինչ վերաբերում է կառավարության անդամների վերանշանակմանը, ասաց. «Քանի որ մյուս տարի արդեն արմատական փոփոխություններ կինեն, Սահմանադրութամբ նախագահի լիազորությունները կփոխանցվեն Ազգային ժողովին, այն ժամանակ կձեւավորվի նոր կառավարություն, դրա համար չեն ուզում մի տարվա համար փոփոխություններ կատարեն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ