News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

G7-ի երկրների առաջնորդները համաձայնություն են ձեռք բերել պրոտեկցիոնիզմի դեմ համատեղ պայքարի հարցում եւ համապատասխան ձեւակերպում ներառել գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք խոստովանում ենք, որ ազատ, արդար եւ փոխշահավետ առեւտրումն ու ներդրումներն աշխատատեղերի ստեղծման եւ աճի առանցքային գործոններն են: Բացի այդ՝ մենք կրկին մեր հավատարմությունն արտահայտեցինք բաց շուկաների եւ պրոտեկցիոնիզմի դեմ պայքարի հարցում: Միաժամանակ, մենք խոստովանում ենք, որ առեւտուրը ոչ միշտ է օգուտ բերել յուրաքանչյուր կողմին: Այդ պատճառով անհրաժեշտ ենք համարում քայլեր ձեռնարկել, որպեսզի բոլոր ընկերություններն ու բոլոր քաղաքացիները կարողանան առավելագույնս օգտագործել հնարավորությունները, որոնք առաջարկում  գլոբալ տնտեսությունը»,- ասված է հռչակագրում:

Հռչակագրում պրոտեկցիոնիզմին հակազդելու մասին կետի ներառումը վիճելի է եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշման պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ