News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կենսաթոշակային տարիքը զարգացած երկրներում մինչեւ 2050-ը պետք է բարձրանա առնվազն մինչեւ 70 տարեկան, քանի որ կյանքի միջին տեւողությունը այդ երկրներում շուտով կգերազանցի 100 տարեկանը, ասվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի զեկույցում, փոխանցում է BBC-ը։

Մասնագետների կարծիքով, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի ու Կանադայի նման երկրներում մարդիկ պետք է ավելի երկար աշխատեն, քան հիմա են աշխատում։ Այդ միջոցառումն անհրաժեշտ է, քանի որ 65-ն անց մարդկանց թիվ մինչեւ 2050 եռապատկվելու է ու կազմելու է 2․1 մլրդ ։ Այդ ժամանակ կենսաթոշակառուների նկատմամբ աշխատող մարդկանց հարաբերակցությունը կրկնակի կնվազի ու կկազմի մեկը չորսի։

Ֆորումի փորձագետ Մայքլ Դրեքսլերի խոսքով կյանքի միջին տեւողության ակնկալվող աճը նման է կլիմայական փոփոխությունների խնդրին։ «Մենք պետք է արդեն հիմա զբաղվենք այդ խնդրով կամ էլ ընդունենք, որ այդ երեւույթի տհաճ հետեւանքները կանդրադառնան ապագա սերունդների վրա, կդառնան ծանր բեռ մեր երեխաների ու թոռների համար»,- վստահ է նա։

Հիմա Մեծ Բրիտանիայում պետական կենսաթոշակ տրամադրվում է 65 տարեկանից հետո, իսկ 2046-ին այդ շեմը մտադիր են բարձրացնել մինչեւ 68 տարեկան։ Իս կ Բրիտանիայի աշխատանքի ու կենսաթոշակների նախարարության վերջին զեկույցից հետեւում է, որ նրանց, ովքեր հիմա 30 տարեկանից փոքր են , հնարավոր է կենսաթոշակ կառաջարկեն 70 տարեկանից հետո։

ՀՏՖ-ի զեկույցի հեղինակները գովում են Բրիտանիայում իրականացված վերջին բարեփոխումները ու մյուս կառավարություններին էլ են կոչ անում ստեղծել պայմաններ, որոնք թույլ կտան գումար տնտեսել ծերության համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ