News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գիշերային ժամերին օդի ջեմաստիճանի բարձրացումը բացասաբար է ազդում քնի որակի վրա՝ կրճատելով այն։ Այս մասին գրում է Eurekalert!-ը, վկայակոչելով Սան Դիոգոյի Քալիֆորնիական համալսարանը, փոխանցում է ՌԳ-ն։

Հետազոտությանը, ոը ինը տարի է տեւել, մասնակցել են 765 հազար ամերիկացիներ։ Գիտնականները անքուն գիշերների մասին մարդկանց տվյալները համեմատել են օդի ջերմաստիճանի տվյալների հետ։

Հետազոտող Նիկ Օբրադովիչի խոսքով, գիշերային ժամերին նորմայից օդի ջերմաստիճանի  թեկուզ մեկ աստիճանով շեղումը հանգեցնում է նրան, որ ամսական յուրաքանչյուր 100 մարդուն բաժին է ընկնում երեք անքուն գիշեր։

Եթե պատկերացնենք, որ ջերմաստիճանի տատանումներ դիտարկվելու են  մեկ ամսվա ընթացքում ամեն օր, ապա կարելի է խոսել արդեն ինը միլիոն մարդու անքուն գիշերների մասին։ Գիտնականների գնահատականով, եթե այսպես շարունակվի՝ ապա մինչեւ 2050 տագնապալի ցուցանիշները կարող են կրկնապատկվել

Ընդ որում տարիքին զուգահեռ՝ քնի կախումը օդի ջերմաստիճանից ուժեղանում է։ Եվ այսպես 65 տարեկան ու դրանից մեծ մարդիկ կրկնակի շատ են տառապում քնի խնդիրներից , քան երիտասարդները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ