News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

British Airways ավիաընկերությունը թռիչքները մասամբ վերականգնում է, սակայն զգուշացնում է, որ չվերթների ուշացում կամ նույնիսկ չեղարկում տեղի կունենա, մինչեւ ընկերությունը լիովին վերադառնա աշխատանքի հաստիքային ռեժիմին, փոխանցում է BBC-ն: 

Շաբաթ օրը ավիաընկերությունը «Հիթրու» եւ «Գաթվիք» օդանավակայաններից բոլոր չվերթները չեղյալ էր համարել իր համակարգչային համակարգում ծավալուն խափանման պատճառով: Հազարավոր ուղեւորներ չէին կարողացել նշանակման վայր հասնել: Նրանց, ում հաջողվել էր ուրիշ ավիաընկերությունների չվերթներով ուղարկել, ստիպված էին առանց ուղեբեռի ճամփորդել: British Airways-ի աշխատանքում խնդիրները համընկել են Բրիտանիայում դպրոցական մեկշաբաթյա արձակուրդի սկզբին:

Ավիաընկերությունը պատրաստ է ուղեւորներին փոխհատուցում վճարել եւ ցանկացողներին օգնել առաջիկա օրերին այլ չվերթներով մեկնել:

Ավիաընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ ավիափոխադրողը դեռեւս 2 օր էլ չի կարողանա աշխատանքի նախկին ժամանակացույցին վերադառնալ, այդ պատճառով ուղեւորներին խորհուրդ են տալիս օդանավակայան ուղեւորվելուց առաջ համացանցում ստուգել չվերթի կարգավիճակը:

British Airways-ի համակարգչային համակարգում խափանման պատճառը էլեկտրամատակարարման ընդհատումն են համարում: Կիբերհարձակման տարբերակը չի դիտարկվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ