News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մայիսի 26-ին, շախմատիստուհի, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիանա Կաոիլին (նա Լեւոն Արոնյանի կինն է-խմբ) շախմատի միաժամանակյա խաղի սեանս է անցկացրել 20 դատապարտյալների հետ, որոնց թվում էին նաեւ Լեհաստանի, Ռումինիայի, Իրանի եւ այլ երկրների քաղաքացիներ հանդիսացող ազատազրկված անձինք:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ շախմատային խաղին ներկա էր նաեւ «Ճամփորդ» անվճար շաբաթաթերթի խմբագրակազմը: Շուրջ 4 ժամ տեւած համառ պայքարն ավարտվեց Արիանա Կաոիլիի հաղթանակով:

Մայիսի 27-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում «Իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի եւ Քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ բացվել է դատապարտյալների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը: Բացման խոսքից հետո «Նաիրյան վոկալ» համույթը հանդես եկավ կոմիտասյան եւ ժողովրդական երգերի ինքնատիպ կատարումներով:

Ներկայացված էին դատապարտյալների մատիտանկարները, գրչանկարներն ու գունանկարները, կավից եւ փայտից պատրաստված աշխատանքները:

Ցուցահանդեսին ներկա էին Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ:

Տպել
Ամենաշատ