News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի մասնակցությամբ եւ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ մայիսի 26-ից 27-ը տեղի է ունեցել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում:

Արդարադատության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ GIZ «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի շրջանակում անցկացվող հանդիպմանը մասնակցել են շահագրգիռ մարմիններից հրավիրված շուրջ երեք տասնյակ ներկայացուցիչներ: Քննարկմանը մասնակցել են նաեւ միջազգային փորձագետներ Ֆրիդերիկե Վիտտեն, (Գերմանիա) եւ դոկտոր, պրոֆեսոր Օտտո Լուխտերհանդթը (Համբուրգի համալսարան):

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է ինչպես 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով, այնպես էլ օրենսդրական գործընթացի բարեփոխման վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի 2014 թվականի «Օրենսդրական գործընթացի գնահատումը Հայաստանում» զեկույցում տեղ գտած բազմաթիվ առաջարկությունների հիման վրա նոր իրավակարգավորումներ մշակելու անհրաժեշտությամբ:

Քննարկմանն անդրադարձ է կատարվել նաեւ նախագծում տեղ գտած մի շարք նոր ինստիտուտների ներմուծմանը, ինչպիսիք են՝ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակման պլանավորումը, հանրային քննարկմանը ներկայացվող նոր պահանջները, իրավական մշտադիտարկումը եւ այլն:

Նախագիծը քննարկվել է հիմք ընդունելով Գերմանիայի, ինչպես նաեւ Եվրոպական եւ ԱՊՀ երկրների փորձը: Փորձագետների դիտարկումներին հաջորդել է նաեւ մասնագիտական քննարկում՝ օրենքի նախագծի լրամշակման նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ