News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ոչ միայն պետք է թարմացնել վագոնները, այլեւ մեծացնել փոխադրման արագությունը, ներդնել նոր տեխնոլոգիաներ: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած «Ռուսական երկաթուղիներ» ԲԲ ընկերության առաջին փոխնախագահ Ալեքսանդր Միշարինի եւ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության տնօրեն Սերգեյ Վալկոյի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը, ողջունելով հյուրերին, ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է լսել ընկերության բոլոր առաջարկությունները եւ աջակցություն ցուցաբերել ցանկացած հարցի շուրջ:

Ալեքսանդր Միշարինն իր հերթին նշեց, որ գնահատում է նախարարության եւ «Հարավկովկասյան երկաթուղու» միջեւ ձեւավորված ամուր գործընկերային կապը:

Անդրադառնալով ուղեւորափոխադրումներին` Վահան Մարտիրոսյանը հատուկ ընդգծեց սպասարկման որակի բարձրացման կարեւորությունը` նշելով, որ խոսքը ոչ միայն վագոնների թարմացման, այլեւ փոխադրման արագությունը մեծացնելու, նոր տեխնոլոգիաներ ներդնելու մասին է:

«Ռուսական երկաթուղիներ» ԲԲ ընկերության առաջին փոխնախագահը ասաց, որ ընկերության աշխատանքի նոր ռազմավարության մշակման ընթացքում նախատեսում են ավելի մեծ ուշադրություն դարձնել ուղեւորափոխադրմանը: Ըստ նրա՝ իրենց համար եւս ուղեւորների սպասարկման որակի բարձրացումն առաջնահերթ է:

Ալեքսանդր Միշարինը հայտնեց, որ ընկերությունը քննարկում է շարժակազմը 2 նոր էլէկտրագնացքով համալրելու հնարավորությունը:

Նա  նախարարին ներկայացրեց ընկերության` նախորդ տարվա աշխատանքներն ու ներդրումային ծրագիրը, ամփոփեց այս տարվա առաջին եռամսյակի ծրագրերը: Ա. Միշարինը կարեւորեց նախկինում հատկապես ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ներդրումները` վստահություն հայտնելով, որ այդ աշխատանքը կլինի շարունակական:

Նախարարը, անդրադառնալով «Հարավկովկասյան երկաթուղու» գործուն մասնակցությամբ իրականացվող մուլտիմոդալ բեռնափոխադրման պիլոտային ծրագրի հաջող մեկնարկին, ներկայացրեց ձեռք բերված հաջողությունները եւ հույս հայտնեց, որ մինչեւ տարեվերջ զգալի ծավալային աճ կգրանցվի:

«Ռուսական երկաթուղիներ» ընկերության ներկայացուցիչը նշեց, որ ներկայում ամենուր երկաթուղով բեռնափոխադրումների աճի մեծ միտում կա, եւ կարծում է, որ այդ առումով Հայաստանի` որպես տարանցիկ երկրի, պոտենցիալը շատ բարձր է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ