News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Վերջերս ակտիվորեն թափ է հավաքում մի նոր, մահացու վտանգավոր հոբբի. Ռուֆինգի /բառացի՝ տանիք մագլցող/ սիրահար եւ էքստրեմալ իրավիճակները տեսագրող երիտասարդների արկածախնդրությունները լայն տարածում են ստացել սոցիալական ցանցերում, եւ ամեն օր այս մահացու հնարքների նոր հետեւորդներ են ի հայտ գալիս։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Կարծում եմ՝ բոլորս պետք է ուշադիր ու զգոն լինենք այդ մահաբեր երեւույթի դրսեւորումները կանխելու եւ դրա ողբերգական հետեւանքները բացառելու համար։ Համոզված եմ, որ այս հարցում մեծ դերակատարություն կարող են ունենալ զանգվածային լրատվության միջոցները»,-հավելել է նա ու տեղադրել սելֆիի վերաբերյալ ոստիկանության պատրաստած «թաքնված վտանգներ» տեսանյութը:

Տպել
Ամենաշատ