News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության երկրորդ սպայական գումարտակի երրորդ վաշտի տեսուչները մայիսի 27-ին

ծառայություն էին իրականացնում Երեւան-Սեւան ավտոճանապարհին: Առավոտյան ժամը 10-ի սահմաններում ավտոճանապարհի 24-րդ կիլոմետրին նկատել էին, որ «Տոյոտայի» վարորդը խախտում է ճանապարհային երթեւեկության կանոնները:

§Տոյոտայի վարորդը բնակավայրից դուրս երթեւեկում էր 124 կմ ժամ արագությամբ, այսինքն 24 կմ ժամով գերազանցում էր տվյալ տարածքում թույլատրելի արագությունը: Մենք, օրենքով սահմանված կարգով, կանգնեցրինք նրան: Վարորդը, չենթարկվելով կանգ ազդանշանին, շարունակեց ընթանալ: Մոտ երեք կիլոմետր հետապնդելուց հետո կանգնեց¦,-պատմում է ՃՈ տեսուչ Նարկե Հակոբյանը:

Ճանապարհային ոստիկանի անհատական տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է վարորդը գումար առաջարկում: Տեսուչն էլ՝ հրաժարվում է եւ խնդրում փաստաթղթերը: Վարորդը ներկայացնում է, հետո անհարկի վեճի մեջ մտնում ճանապարհային ոստիկանների հետ:

Նրանք կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, որի թերթիկի վրա, վարորդի նշումների համար նախատեսված հատվածում, «Տոյոտայի» վարորդը գրել է, որ ճանապարհային ոստիկաններն իրեն վարչական պատասխանատվության չենթարկելու համար կաշառք է պահանջել:

Ոստիկանության Կոտայքի բաժնում նախապատրաստված նյութերն ուղարկվել են նախաքննական մարմնին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ