News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը սադրանք է անվանել իր երկրից հինգ ռուս դիվանագետների արտաքսումը։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Ուզում եմ ձեզ վսահեցնել, որ խորապես վրդովված եմ մոլդովական դիվանագիտության ներկայացուցիչների կողմից  տվյալ ոչ բարյացակամ քայլով ու կտրականապես դատապարտում եմ այն»,- հայտնել է Դոդոնը։

Նա հավելել է, որ դիվանագետների արտաքսումը համարում է վրդովեցուցիչ քայլ «մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի նկատմամբ»։ «Դա ամենայն հավանականությամբ արվել է արեւմուտքի հրամանով, գուցե նույնիսկ օվկիանոսի մյուս կողմից, նրանց հրամանով, ովքեր մտահոգված են , որ Նախագահության ու Կրեմլի միջեւ վերջապես ձեռք է բերվել կառուցողական ու արդյունավետ երկխոսություն»,- ենթադրել է Մոլդովայի նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ