News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վրաստանի բանակի զինանոցում գտնվող «Կալաշնիկով» գնդացիրները կփոխարինվեն ամերիկյան անալոգով, հայտնում է «Վրաստան օնլայն»-ը, վկայակոչելով երկրի ՊՆ-ն։

Գերատեսչության տեղեկություններով, ՆԱՏՕ-Վրաստան համատեղ մարզական ու գնահատման կենտրոնի տարածքում գտնվող հրաձգարանում մայիսի 30-ին կկայանա ամերիկյան արտադրության «Մ-240» գնդացրի հնարավորությունների ցուցադրությունը, որին ներկա է գտնվելու Վրաստանի պնախարար Լեւան Իզորիան ու Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելին։

ՊՆ-ից նաեւ նշել են, որ մայիսի 30-ին կլրանա Վրաստանում ՆԱՏՕ-Վրաստան վարժանքային ու գնահատման կենտրոնի բացման երկրորդ տարին, ինչի կապակցությամբ կենտրոնի տարածքում կկայանա հանդիսավոր արարողություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ