News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 03
USD
483.84
EUR
543.3
RUB
6.81
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


Ես երբեք չեմ վիճարկում «ձուկը գլխից է հոտում ասացվածքը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանը՝ անդրադառնալով դատավորների, քննիչների աշխատավարձը բարձրացնելու նախաձեռնությանը:

«Ես հիմա կառանձնացնեի դատավորների կոռուպցիայի դեմ պայքարի սխեմաները, իրավապահ համակարգի մյուս ներկայացուցիչների, որովհետեւ դատավորների կողմից  կոռուպցիոն հիմքերը իրենց կողմից այլ ավելի խորը արմատներ ունեն, քան սոցիալական ապահովությունն է: Մենք ունենք իրավիճակ, որը միայն Հայաստանին չէ բնորոշ, եթե դու ունենաս դատավորի շատ բարձր աշխատավարձ, դա ինքնին դեռեւս չի նշանակում կոռուպցիայի բացառում»,-ասել է Կոստանյանը:

Նշենք, որ որ ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

Ըստ Կոստանյանի՝այն կնվազի ռիսկը, բայց իսպառ չի բացայակի: Միեւնույն ժամանակ նա ասաց, որ օրենքի ընդունումն անհրաժեշտություն  է:

Լրագրողների դիտարկմանը, թե հայտնի խոսք կա «Ձուկը գլխից է հոտած» եւ կաշառք վերցնողները կիսվում են վերեւների հետ, Կոստանյանն արձագանքեց. «Ես երբեք չեմ վիճարկում, այդ ձուկը գլխից է հոտում ասացվածքը, բայց ես ասացվածքին չեմ անդրադառնա: Ես կարող եմ իմ պաշտոնավարման ժամկետի հետ կապված ասել, իմ պաշտոնավարման ժամկետում եթե կա մեկը, եւ կլինի որեւէ մեկը, որ կասի, Ա. դատախազը կաշառք է վերցրել, Բ. առավել եւս վերեւներին է տվել, անգամ նման հայտարարություն լինի, ես  պատրաստ եմ անձամբ միջնորդել գործ հարուցել»: Մեր դիտարկմանը, թե վերեւներ ասելով Դուք ում նկատի ունեք, Կոստանյանն արձագանքեց, թե այդ թվում եւ իրեն որպես այդ ժամանակվա գլխավոր դատախազ: Նա հիշեցրեց, որ գլխավոր դատախազ աշխատելու տարիներին ինքն է բարձրացրել նման դրսեւորումների մասին, եւ առաջին անգամ 10-15 քննիչների, փաստաբանների դատի է տվել, ովքեր որ փող էին վերցրել մեղադրյալներից, պաշտպաններից՝ դատախազին փոխանցելու համար:

Դիտարկմանը, թե ԱԺ-ում կան պատգամավորներ, որոնք պնդումների համաձայն կաշառք են բաժանել, եւ ընտրվել Կոստանյանը տվեց հետեւյալ պատասխանը. «Ես կաշառքի անթույլատրելիությունը միշտ տեսել եմ օրենքը արգելելու տեսանկյունից, այլեւ ես դիտել եմ ու դիտում եմ այն որպես անբարոյականություն, իսկ անբարոյականությունից դրսեւորվող վարքագիծը, անկախ նրանից, թե ում կողմից է դրսեւորվում, դա անբարոյականություն է իր էությամբ»:

Տպել