News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հունաստանը որպես Եվրամիության հնագույն անդամներից մեկը, նոր նախաձեռնությամբ է հանդես եկել, որով ցանկանում է արագացնել բալկանյան երկրների, ինչպես նաեւ Թուրքիայի ԵՄ անդամակցության գործընթացը: Այս մասին նոյեմբերի 24-ին Աթենքում հայտարարել է Հունաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գրիգորիս Դելավեկուրասը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Նրա խոսքով, Հունաստանն առաջարկում է մեկ տարվա ընթացքում ԵՄ-Թուրքիա գագաթաժողով անցկացնել, որտեղ հնարավոր կլինի վերակենդանացնել Թուրքիայի ԵՄ անդամակցության գործընթացը եւ հաղթահարել այդ ճանապարհին Անկարայի առջեւ ծառացած խոչընդոտները: Ինչ վերաբերում է բալկանյան երկրներին, Աթենքը ցանկանում է 2014-ին կազմակերպել ԵՄ-Արեւմտյան Բալկաններ գագաթաժողով, որպեսզի նոր դինամիկա հաղորդվի այդ երկրների ԵՄ անդամակցության գործընթացին:

Հույն դիվանագետի ներկայացմամբ` այդ ճանապարհին Թուրքիային խանգարում է իրականացվող բարեփոխումների դանդաղ տեմպը եւ անորոշությունը` ԵՄ լիիրավ անդամակցության հնարավորության հետ կապված:

Դելավեկուրասը նաեւ նկատել է, որ Թուրքիան չի կատարում իր ստանձնած պարտավորությունների մի մասը, մասնավորապես, կապված Կիպրոսի խնդրի հետ: Անկարան չի ճանաչում Կիպրոսի կառավարությանը:

Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ պահպանվում են մի շարք լուրջ հակասություններ, ներառյալ Կիպրոսի խնդիրը, Էգեյան ծովում առկա հակասությունները եւ այլն: Մինչեւ վերջերս այս երկրները միմյանց համարում էին հնարավոր ռազմական հակառակորդներ, սակայն վերջերս նրանց հարաբերությունները բարելավվել են:

Հունաստանը կողմ են Թուրքիայի ԵՄ անդամակցությանը, պայմանով, որ Թուրքիան բարելավի իր հարաբերությունները Կիպրոսի հետ: Սրանով, Թուրքիան առավելություն կստանա ԵՄ անդամակցության ճանապարհին, իսկ Հունաստանը` կայունություն իր սահմաններին եւ փոխշահավետ համագործակցություն իր արեւելյան հարեւանի հետ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցում խոչընդոտ է նաեւ այդ երկրի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ...
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ…
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Այցի ավարտին պարոն Ժան-Պիեռ Ռաֆարենը Հիշողության պուրակում ջրել է...
Ֆրանսիայի Էքս Ան Պրովանսի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը...
«Սա մեր հարգանքի տուրքն է ձեր նախնիներին». «Սիհասին» խումբն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Որպես Նավահո ցեղի ներկայացուցիչ՝ հիշատակի այս տուրքը մեզ համար կարևոր է նաև անձնական նկատառումներով։ Մենք՝ բնիկ ամերիկացիներս, ենթարկվել ենք…
Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ