News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալության եւ Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ միջազգային հանրության կողմից պատշաճ արձագանքի պակասն է ոգեշնչել Բաքվին: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ արձագանքելով Վրաստանում բնակվող Ադրբեջանի քաղաքացիների առեւանգման եւ անօրինական ձերբակալման մասին հաղորդագրությունների վերաբերյալ ԵՄ Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչի հայտարարությանը:

«Լապշինի ձերբակալության եւ Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ միջազգային հանրության կողմից պատշաճ արձագանքի պակասն է ոգեշնչել Բաքվին»,- գրել է Տիգրան Բալայանը եւ տեղադրել Վրաստանում Ադրբեջանի քաղաքացիների առեւանգման եւ անօրինական կալանավորման վերաբերյալ է ԵՄ Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով մամուլի քարտուղարի հայտարարությունը

Հիշեցնենք, որ այդ հայտարարությունում նշվում է, որ Վրաստանում բնակվող Ադրբեջանի քաղաքացիների, այդ թվում՝ իրավապաշտպանների առեւանգման, անօրինական ձերբակալության եւ այնուհետեւ Ադրբեջանում նրանց կալանավորման եւ հետապնդումների մասին հաղորդումները պահանջում են արագ, համապարփակ եւ թափանցիկ հետաքննություն: «Հնարավոր չէ, որ ժողովրդավարության նկատմամբ հավակնություներ ներկայացնող երկրի տարածքում մարդ առեւանգեն, հետո տեղափոխեն մի երկիր, որտեղից նա փախել է քաղաքական սպառնալիքի պատճառով։ Հետեւաբար, կառավարությունն արդեն պետք է ապացույցներ հրապարակեր, տեսանյութեր տարածեր այդ մարդու տեղաշարժի վերաբերյալ»,-իր հերթին նշել է Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Յանոշ Հերմանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ռուսաստանի, Իսրայելի եւ մի շարք երկրների քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերին Մինսկում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ նա ներառված է «սեւ ցուցակում» ԼՂՀ այցելության համար։ Լապշինը արտահանձնվել է Ադրբեջանին այս տարվա փետրվարի 7-ին:

Մայիսի 29-ին, ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլըին առեւանգել էին Թբիլիսիում եւ գաղտնի տեղափոխել Ադրբեջան: Նա Ադրբեջանից փախել էր քաղաքական հետապնդումների պատճառով: ԱՅժմ Մուխթարլըին երեք ամսով կալանավորել են Բաքվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻԵԴ-ը մերժել է Ալեքսանդր Լապշինի գործով Ադրբեջանի բողոքը
Մոտ երեք տարի պահանջվեց, մինչեւ ՄԻԵԴ-ը մեղավոր ճանաչեց Ադրբեջանի իշխանություններին եւ նրանց պարտավորեցրեց դրամական փոխհատուցում վճարել բլոգերին․․․
Ադրբեջանը բողոք է ներկայարցել ՄԻԵԴ-ում Լապշինի մահափորձի փաստով գործի վերանայման համար
«Հիանալի նորություն։ Ադրբեջանը բողոք է ներկայացրել ՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ին ՄԻԵԴ-ում գործի վերանայման համար․․․
Լապշին. Ադրբեջանի դեմ իմ բողոքի վերաբերյալ Եվրոպական դատարանի որոշումն այսուհետ մտավ պատմության մեջ
«Եվ այժմ Ալիեւի համար այս «անհարմար» միջադեպը նշվելու է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ յուրաքանչյուր զեկույցում...
Լապշինը հաշիվ է բացել «Արցախբանկ»-ում՝ ՄԻԵԴ որոշման համաձայն Բաքվից 30 հազար եվրո ստանալու համար
«Հաղթանակ! Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Բաքվի բանտում իմ դեմ սպանության փորձ կատարելու եւ դաժան խոշտանգումների մեջ...
Լապշին. Ես մի քիչ խղճում եմ Իլհամ Ալիեւին, նա վաղուց նման նվաստացման չէր ենթարկվել
Սկզբում նա անձամբ եւ ամենաբարձր մակարդակով մեկնաբանեց իմ ձերբակալման այս ամբողջ պատմությունը, քննարկեց Լուկաշենկոյի հետ, պարծեցավ, իմ հետեւից ուղարկեց իր անձնական ինքնաթիռը․․․
ՄԻԵԴ-ը Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Ալեքսանդր Լապշինի դեմ մահափորձի մեջ
Ադրբեջանին պարտավորեցրել են ինձ 30 000 եվրո փոխհատուցում վճարել․․․
Ամենաշատ