ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2017թ. աշխատանքային պլանի համաձայն` հունիսի 6-ից 8-ը Հայաստանում տեղի կունենա ԱՊՀ մասնակից պետությունների ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման հարցերով համակարգող կոմիտեի հերթական նիստը։
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից՝ նշելով, որ նիստին, ինչպես նաեւ ավիացիայի ղեկավար կազմի մեթոդական հավաքին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն են ժամանել ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի և ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության ներկայացուցիչները: