News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Եթե քննարկվի Հայաստանից Ռուսաստան Աբխազիայի տարածքով ապրանքների տեղափոխման հարցը, ապա տեխնիկապես դա հնարավոր է կազմակերպել։ Այս մասին հունիսի 6-ին լրագրողների հետ զրույցում ասել է «Ապավեն» էքսպեդիտորային ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանը։

Տեխնիկապես գործընթացը կարելի է իրականացնել հեղինակային միջնորդի հետ ։ Այդ գործում մեծ փորձ ու վստահություն են վաստակել շվեյցարական ընկերությունները։ Նրանք կարող են ընդունել բեռնատարը կամ երկաթգծային վագոնը վրացական մաքսայիններից Ինգուրի սահմանային գետի վրա, այն տեղափոխել Աբխազիայի տարածքով, իսկ Պսոու գետի վրա, որը սահմանակից է արդեն Ռուսաստանի հետ, այն հանձնել Ռուսաստանի մաքսայիններին։

Եթե բեռների հարցում օգնի այդպիսի հեղինակավոր միջնորդ, մաքսանենգության կամ անվտանգության հարցերում կասկածներ չեն ծագի, համարում է Աղաջանյանը։

Ի օգուտ աբխազական միջանցքի է խոսում շահագրգիռ կողմերի քանակը, որն ավելի է շատանում։ Ապրանքային ուղիները ձգտում է դիվերսիֆիկացնել Թուրքիան, նաեւ ինքը Ռուսաստանը, հավելեց նա։

«Հիմա այդ տարբերակն ավելի իրական է, քան երբեւէ։ Ես երբեք դա չեմ ասել ու հիմա առաջին անգամ եմ ասում»,- հավելել է Աղաջանյանը։

Նկատենք, որ Աբխազիայի տարածքով ճանապարհը շորջ տարին գործում է՝ ի տարբերություն Վերին Լարսի անցակետի՝ վրաց- ռուսական սահմանին, որը ենթակա է սողանքների, իսկ ձմռանը՝ ձյան պատճառով է անանցանելի դառնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ