News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Թուրք-իսրայելական հարաբերությունների ճգնաժամը, որի վերջին դրսեւորումը եղավ Լիբանանում Թուրքիայի վարչապետ Էրդողանի հակաիսրայելական հայտարարությունները, կարող են որոշակիորեն ազդել ԱՄՆ-ի հրեական լոբբի դիրքորոշման վրա` Կոնգրեսում Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության մասին բանաձեւի քննարկման ժամանակ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել Գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը.

Մեւնույն ժամանակ Սաֆրաստյանը նշել է, որ բարդ է կանխատեսել, թե ինչքանով քաղաքական կոնյունկտուրան կազդի Ցեղասպանության հարցում հրեակական լոբբիի դիրքորոշման վրա. «Պետք չէ մոռանալ, որ հրեաների դիրքորոշումն այս հարցում սկզբունքային է` Հոլոքոսթը բացառիկ երեւույթ է»:

Ռուբեն Սաֆրաստյանը նաեւ կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ի Կոնգրեսում Ցեղասպանության բանաձեւի ընդունման հավանականությունը փոքր չէ:

Փորձագետների կանխատեսմամբ` բանաձեւը Կոնգրեսի քննարկմանը կարող է ներկայացվել կամ այս տարեվերջին, կամ հաջորդ տարվա սկզբին, իսկ թուրք-իսրայելական հարաբերությունների սրման արդյունքում հրեական լոբին կարող է աջակցել փաստաթղթի ընդունմանը:

Այդուամենայնիվ Թուրքիայի վարչապետը շարունակում է հանդես գալ հակաիսրայելական հայտարարություններով: Նախօերին Լիբանանում Էրդողանը Իսրայելին խաղաղության կոչ անելիս նաեւ նշել է, որ երբ գա ժամանակը մարդասպաններից հաշիվ կպահնաջվի. Թուրքիայի վարչապետը հրեաներին հորդորել է նոր սխալներ թույլ չտալ եւ ներողություն խնդրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողան. Թուրքիան կարեւորում է Իսրայելի հետ երկխոսության վերսկսումը
Թուրք առաջնորդն իսլամաֆոբիան նույնացրել է հակասեմիտիզմի հետ՝ նշելով, որ այդ երկու երեւույթներն էլ հանցագործություն են մարդկության դեմ...
Էրդողանը կոչ է արել «վերջ դնել» Արեւելյան Երուսաղեմում Իսրայելի քաղաքականությանը
«Մենք պետք է վերջ դնենք ապօրինի բնակավայրերի, ավերածությունների, բռնի տեղահանումների, բռնագրավման եւ տարհանման ․․․
Նեթանյահուն ու Էրդողանը «հաճոյախոսություններով» են փոխանակվել. Թուրքիան՝ «մռայլ բռնապետություն» եւ «ֆաշիստական Իսրայել»
Իսրայելի ազգային բնույթի մասին օրենքի վրա Էրդողանի հարձակումները միայն զարդարում են փաստաթուղթը…
Սաուդյան Արաբիան, Հորդանանը եւ Պաղեստինը Իսրայելին նախազգուշացրել են Թուրքիայի ակտիվացման մասին. Haaretz
«Էրդողանը փորձում է մոբիլիզացնել Երուսաղեմի խնդիրը` իր իմիջը արաբական եւ իսլամական աշխարհում բարձրացնելու եւ իրեն որպես Իսրայելին...
Թուրքիայի դեսպանին ստուգել են Իսրայելի ԱԳՆ շենքի մուտքի մոտ
Մենք չափազանց վիրավորված են այդ դրվագից եւ թույլ չենք տա, որ մեր երկրի դեսպանին նվաստացնեն․․․
Իսրայելի դեսպանին նվաստացրել են Ստամբուլի օդանավակայանից մեկնելիս
Չնայած դիվանագիտական անձեռնմխելիությանը՝ դեսպանին խուզարկել են եւ ստիպել...
Ամենաշատ