News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում աշխարհի ամենաերկոր զիփլայնը կառուցելու համար չբավարարող գումարը հավաքվել է:

Հունիսի 9-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ Yell Extreme Park նախագծի մարքեթինգային հարցերով ղեկավար Գեղամ Վարդանյանը հայտնեց, որ դրամահավաքի արդյունքներով անհրաժեշտ 20 հազար դոլարի փոխարեն հավաքվել է 22,165 հազար դոլար: Դրամահավաքին մասնակցել են 21 երկրներից 310 մասնակիցներ: Միջոցների 70 տոկոսը փոխանցվել է Հայաստանից, երկրորդ եւ երրորդ տեղերում են Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը: Վրաստանի հետ միասին իրենք հավաքել են միջոցների 93 տոկոսը:

Հայաստանում աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցման համար միջոցներ են փոխանցել նաեւ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը եւ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը, մասնավոր ձեռնարկատերեր եւ տարբեր կազմակերպություններ:

Նշենք, որ մայիսի 4-ից հունիսի 2-ը դրամահավաքի արշավ է անցկացվել: Աշխարհում ամենաերկար զիփլայնը 200-300 մետր բարձրության վրա կունենա 2680 մետր երկարություն: Թռիչքը կտեւի 3-4 րոպե, իսկ արագությունը՝ 120 կմ/ժամ:

Yell Extreme Park նախագծի հեղինակ, պարկի համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանի խոսքով՝ նախագիծը բավականին բարդ է ինժեներական տեսանկյունից: Մտադիր են շինարարությունը սկսել հունիսի 20-ից հետո, ըստ որում՝ հայկական կողմին աջակցում են Վրաստանի, Ֆրանսիայի եւ Ավստրիայի մասնագետները: «Շատ ենք ցանկանում աշխարհում ամենաերկար զիփլայնը շահագործման հանձնել հուլիսի վերջին, սակայն բացման ճշգրիտ ժամկետները կկարողանանք նշել հուլիսի առաջին շաբաթվա ընթացքում»,- նշեց Տիգրան Չիբուխչյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ