News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիի հայտարարությունը մեր երկրում ժողովրդավարության գնահատականն է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Հայոց համազգային շարժման անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։ 

Նրա խոսքով՝ Հայաստանն առաջին անգամ չի անտեսում ոչ միայն եվրոպացիների, այլեւ ընտրությունների հետ կապված կառույցների քննադատությունը։ «Եւ լավագույն դեպքում ասում է՝ այո, խնդիրը կա, եւ մենք ձեր օգնությամբ կլուծենք այն»։ Սվիտալսկիի հայտարարությունը նրա ներկայացրած կառույցի դիրքորոշումն է։ Եւ որքան էլ արդարանան կամ  դա անտեսեն ԿՀԸ նախագահ Տիգրան Մուկուչյանն ու նույնիսկ նախագահ Սերժ Սարգսյանը, այդ մարդու եւ այդ կառույցի կարծիքը չի փոխվի», -նշեց Իգիթյանը։

Ըստ նրա՝ քննադատության նպատակը բանավեճ ծավալելը չէ, այլ խոսքը գնահատականի մասին է։ «Այդպես են գնահատվում Հայաստանում ժողովրդավարական գործընթացները։ Եւ այդ կարծիքը մեզ շատ է խանգարում այլ հարցերում։ Դրանից Հայաստանը տուժում է եւ քաղաքական տեսանկյունից, եւ շատ այլ հարցերում»,-հավելեց Հովհաննես Իգիթյանը։

Հիշեցնենք.  Սվիտալսկին խոսելով խորհրդարանական ընտրությունների մասին, հայտարարել է. «Իր նախնական զեկույցում ԵՄ-ն նշել է, որ ընտրակաշառքների բաժանելու, ձայներ գնելու դեպքեր են գրանցվել։ Դեպքեր են եղել, երբ մարդկանց ստորացրել եւ ծեծի են ենթարկել»։ ԵՄ դեսպանն առաջարկել է չտառապել պատրանքներով ու խոստովանել խնդրի լրջությունը։ Նրա կարծիքով՝ լուծում գտնելու համար կողմերը պետք է քննարկեն խնդիրը։ «Այդ ամենի վերաբերյալ ես իմ սեփական կարծիքն ունեմ։ Ես վստահ եմ, որ բոլոր հայերը պետք է քննարկեն խնդիրը։ Իշխող ուժերը փորձում են Ընտրական օրենսգիրքն իրենց հարմարացնել»,-ասել է եվրոպացի պաշտոնյան։ Նա կոչ է արել բարձրացնել վստահության մակարդակը Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նկատմամբ՝ դրա աշխատանքներում քաղաքական ուժերի լայն հատվածի ներգրավման միջոցով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին. ԿԸՀ նախագահ
Այս ընտրակարգն ունի մեկ շատ լուրջ թերություն, այն է՝ հնարավոր չի լինի կրկնակի ստուգել ընտրություններին մասնակցած անձի իսկությունը...
Ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություն կազմակերպելուն. ԿԸՀ նախագահը՝ արտահերթ ընտրությունների մասին
Freedom House-ը հղում էր արել հասարակական կազմակերպությունների...
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
Ամենաշատ