News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրոպական ժողովրդավարական կուլտուրան չի համապատասխանում քրիստոնեական արժեքներին։  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի՝  ՀՀ ընտրական գործընթացների հետ կապված քննադատությանը:

Պարոն Սահակյան,  ՀՀ–ում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին    առաջարկել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ընդգրկել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, որպեսզի այն արժանահավատ լինի, նշել էր նաեւ, որ իշխող ուժերը փորձում են «Ընտրական օրենսգիրքը» հարմարեցնել իրենց քաղաքական նպատակներին, իշխանությունը հետեւություն անելո՞ւ է Սվիտալսկիի հայտարարություններից։

Եթե Կենտրոնական ընտրական  հանձնաժողովը պիտի փոխվի, կամ Ազգային ժողովում որեւէ կառուցվածքներ պիտի փոխվեն, մենք անկախ պետություն ենք, եւ պետությունը ոնց որ կորոշի, այդպես էլ գործողությունները առաջ կգնան։ Ես կխնդրեմ իմ գործընկերներին, որոնք գալիս են Հայաստան, թող միշտ մտածեն հետեւյալի մասին, որ մենք բավականին կարող ենք մեր գործողությունները առաջ տանել: Մեզ ոչ թե պետք է խրախուսել, թե որտեղ ինչ ենք անելու, այլ օգնեն, որպեսզի մենք կարողանանք առաջիկայում լուծել մեր օրակարգի ամենակարեւորագույն հարցը:

Ես չեմ կարծում, որ ժողովրդավարության մասնիկների իմացությունները Հայաստանում ինձանից առավել շատ–շատ  մարդիկ՝ օտար եւ ներկա, որոնք կարողանում են գտնել, յուրաքանչյուր մարդ իր գործը պետք է ճիշտ կատարի, սա է խնդիրը։

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ ԵՄ դեսպանը միջամտում է մեր երկրի ներքին գործերին, համամի՞տ եք։

Գիտեք ինչ, եթե ես սկսեմ եվրոպական ժողովրդավարական քաղաքական կուլտուրան չափել այսօր եւ դա համեմատել քրիստոնեական արժեքներին, որի հիմքում քրիստոնեական արժեքներն են, Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի ընդհանրապես։

 Ի՞նչ նկատի ունեք, պարոն Սահակյան,  կարծում եք՝ այդ չափանիշները չե՞ն համապատասխանում քրիստոնեական արժեքներին։

Իհարկե, չեն համապատասխանում։

 Մի օրինակ կնշե՞ք....

Ամենակարեւոր հանգամանքները,  օրինակ, ամուսնությունները...

Նույնասեռականների ամուսնությունը նկատի ունե՞ք։

Բազմասեռականներին, միասեռականներին նկատի ունեմ։  Բոլորի ամուսնությունը մեկն է, դրա համար էլ ստեղծվել է Ադամ եւ Եվա։

Պարոն Սահակյան, ինչո՞վ եք զբաղված,  որպես շարքային պատգամավոր պասիվ եք, քվեարկությունից հետո դահլիճից հեռանում եք, միջանցքներում էլ  գրեթե չեք երեւում, դժվա՞ր է ԱԺ նախագահի պաշտոնից հետո շարքային պատգամավորի կարգավիճակում։

 Նախ ասեմ՝ կառուցվածքային տեսակետից փոփոխություններ կան, խնդիրը վերաբերում է ներկուսակցական աշխատանքներին, ամենից շատ էդտեղ եմ զբաղված: Իսկ ինչ վերաբերում է արդի վիճակին, բնականաբար, այս վիճակն  այնպիսին է, ինչպես որ ես ցանկացել եմ, որ լինի։ Քաղաքական գործիչը երբեք հանգստություն չունի։

Հիմա ավելի՞ զբաղված եք։

Ես սովորաբար այդպիսի մտայնություն չունեմ՝  երբ է ավելի հաճելի, քաղաքական գործունեությունը անընդհատ էսպես ոգեւորման, ճնշման եւ առաջ գնացման խնդիրներ ունի, իսկ լրագրողների հետ չեմ շփվում, որովհետեւ այս պահին Ազգային ժողովում նոր իմաստով աշխատանքներ առաջ չեն գնում, մարդիկ իրենց համար աշխատում են, իսկ մեր լրագրողները անընդհատ հարցնում են՝ ինչպես եք հիմա զգում ձեզ։  Նման հարցերին չի կարելի պատասխանել։

Պարոն Սահակյան, Ձեր կարծիքով, 2018 թվականից հետո կփոխվի ՞ Ագզային ժողովի նախագահը։

Ես կարծում եմ՝ ԱԺ նախագահի կյանքը 2–3 տարին է, միշտ էլ էդպես է եղել, որքան որ այն ստեղծվել է։ Սովորաբար մեր ժողովուրդը մտածում է՝ ԱԺ նախագահը  երկար գործողություններ պիտի կատարի: Երկար գործողություններ կատարում է Ազգային ժողովը։ Առավելապես Ազգային ժողովի նախագահն, էսպես բնութագրենք, անհատական մի անձ չի, որի բնութագրման որոշակի ուղղություններ առաջ են գնում, նա Ազգային ժողովի նախագահ է, որը վարում է նիստերը։

Կարծում եք՝ Արա Բաբլոյա՞նն էլ 2–3 տարի կպաշտոնավարի։

Ես կուզեի՝ 15 տարի պաշտոնավարի, բայց դա էլ կապված է՝ քաղաքական համոզմունքները կամ ինչ տրամաբանությամբ քաղաքական թիմը պիտի առաջ գնա, այդ թիմի առաջ գնալու պայմաններում որտեղ պիտի նա լինի, որ ավելի հաջողակ լինի։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ