News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը հունիսի 16-ին, Բրյուսելում մասնակցել է Եվրոպայի աերոնավիգացիոն անվտանգության կազմակերպության («ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ») հատուկ խորհրդի նիստին:

ՔԱԳՎ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նիստին մասնակցում էին «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» միջազգային կազմակերպության 41 անդամ պետությունների ավիացիոն իշխանությունների ղեկավարներ և լիազորված այլ ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում տեղի է ունեցել «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» միջազգային կազմակերպության գլխավոր նախագահի ընտրությունը, որին առաջադրված 5 թեկնածուներից «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»-ի գլխավոր տնօրեն ընտրվեց Իռլանդիայի ավիացիոն իշխանության ղեկավար Էամոնն Բռեննանը:

Նորընտիր գլխավոր տնօրենը պաշտոնավարելու է 5 տարի ժամկետով՝ սկսած 2018 թ. հունվարի 1-ից:

Նշենք, որ 2016 թվականին լրացավ Հայաստանի Հանրապետության՝ «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» միջազգային կազմակերպությանն անդամակցության տասը տարին, ինչի կապակցությամբ Բրյուսելում կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետությանը նվիրված երեկո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Ամենաշատ