News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Առաջիկայում ԼՂ խնդրի լուծում չի լինելու, իսկ լայնածավալ պատերազմը շատ քիչ հավանական է: Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, Ստեփանակերտում «Հայկական կուսակցությունների երրորդ ֆորում»-ում իր խոսքում նշել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, ով հանդես է եկել «Հայկական պետությունների անվտանգության հիմնահարցերը» թեմայով բանախոսությամբ, հաղորդում է «Արցախպրեսը»:

«Մեր պետության համար ամենամեծ սպառնալիքը հանդիսանում է Ադրբեջանի իշխանությունների մոտեցումը, որը հրաժարվում է բանակցային գործընթացից եւ Ղարաբաղյան հարցն ուզում է լուծել ռազմական ճանապարհով. դա եղել է 1988 թվականից մինչ այսօր: Ես համոզված եմ, որ այսպիսի մոտեցումն այդ երկրի իշխանությունների մոտ դեռ երկար ժամանակ մնալու է, մինչեւ չստեղծվեն նախապայմաններ, որ Ադրբեջանը գնա բանակցային ճանապարհով»,- ասել է Վ. Հարությունյանը:

Բանախոսի խոսքով՝ Ադրբեջանը, սկսելով պատերազմ 2016թ-ի ապրիլի 2-ին, ապրիլի 4-ին դիմել է Ռուսատանին, որպեսզի հաստատվի զինադադար, որովհետեւ մեր պաշտպանական բանակի գործողությունների արդյունքում հասկացել է, որ մեր արժանի հակահարված է հասցվելու, եւ ինքը մեծ կորուստներ է ունենալու. եւ դա նրանց իշխանությունների մեջ մեծ խուճապ է առաջացել:

«Լայնածավալ պատերազմն այսօրվա ստեղծված պայմաններում շատ քիչ հավանական եմ համարում, որովհետեւ այն չի բխում համանախագահող պետությունների շահերից, բայց հիմնական երաշխիքը մեր բանակի մարտունակությունն է: Պետք է նշեմ, որ առաջիկայում Ղարաբաղյան հարցի լուծում չի լինելու»,- ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ