News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բոլոր քայլերն անհրաժեշտ է համաձայնեցնել Դամասկոսի հետ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Սիրիայի հարավում ԱՄՆ-ի ներկայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ինչ վերաբերում է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին, անկասկած, անհրաժեշտ է հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ ինչպես դա նախատեսված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձեւով եւ ՄԱԿ-ի այլ փաստաթղթերով»,- ասել է նախարարը՝ պատասխանելով լրագրողի հարցին։ Վերջինը խնդրել էր մեկնաբանել տեղեկությունը, համաձայն որի՝ ԱՄՆ-ն վերահսկողության տակ է վերցրել Սիրիայի հարավայի սահմանապահ կետը։ 

«Ուստի Սիրիայում ցանկացած գործողություն, որի մասնակիցները շատ են՝ ներառյալ ռազմական գործողությունները լուսաբանողները, պետք է համաձայնեցվեն Դամասկոսի հետ։ Մենք, Թուրքիան եւ Իրանն Աստանայի գործընթացի առաջխաղացման պարագայում հենց այդպես ենք վարվում։ Մեր բոլոր նախաձեռնությունները, առաջարկությունները համաձայնեցնում ենք Սիրիայի կառավարության դիրքորոշման հետ»,- հավելել է Լավրովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ