News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բալիում բանտից չորս օտարերկրացի բանտարկյալ է փախել։ BBC-ի փոխանցմամբ, նրանց հաջողվել է փախչել այն թունելի միջով, որը փորված էր բանտի պատերի տակ։ Բանտի ղեկավարությունը համարում է, որ բանտարկյալներից մեկ շաբաթ է պահանջվել, որպեսզի թունել փորեն։ Սակայն մի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ փախստակները ջրահեռացման խողովակով են դուրս եկել։

Փախել են ավստրալացի, բուլղարացի, հնդիկ ու մալայզիացի բանտարկյալներ։ Նրանք դատապարտված են եղել տարբեր հանցագործությունների համար՝ ներգաղթի օրենսդրությունից սկսած մինչեւ թմրադեղերի առեւտրի հետ առնչություն։ Հետաքրքիր է, որ ավստրալացին պետք է ազատ արձակվեր երկու ամսից, իսկ ահա հնդիկը դեռ ավելի քան 12 տարի պետք է անցկացներ բանտում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ