News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը շատ վտանգավոր մարդ է։ Այս մասին հայտարարել է  Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը, հաղորդում է The Washington Post-ը։

Նրա խոսքով՝ Կիմ Չեն Ընը խելամիտ առաջնորդ չէ եւ շատ վտանգավոր մարդ է։ «Բայց նա մարդ է, որը արդյունավետորեն վերահսկում է Հյուսիսային Կորեան, եւ նա մարդ է, որը Հյուսիսային Կորեան ապամիջուկայինացնելու լիազորություններ ունի»։

Մուն Չժե Ինը նշել է, որ ինքն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդհանուր նպատակ ունեն՝ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի ոչնչացումն ու Կորեական թերակղզու ապամիջուկայինացումը։

Նա հավելել է, որ այդ նպատակի շուրջ աշխատանքի ընթացքում շատ կարեւոր են երկրների միջեւ բարեկամությունն ու վստահությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ