News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիան հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երկրներում գնային մոնիթորինգի անցկացման եւ անդամ երկրներում արտադրվող գյուղատնտեսական ու սննդի արդյունաբերության արտադրանքի մրցունակության վերլուծության մեթոդիկային, հայտնում են ԵՏՀ մամուլի ծառայությունից: 

Գնային մոնիթորինգը կանցկացվի այն արտադրանքի համար, որը մտնում է գյուղատնտեսական եւ սննդի արդյունաբերության արտադրանքի անվանացանկի մեջ, որն ավելի վաղ հաստատել է ԵՏՀ Խորհուրդը: Դրանք հացաբույսերն են, հատիկավոր եւ բանջարաբոստանային բույսերը, կարտոեֆիլը, մրգերը եւ հատապտուղները, միսը եւ կաթնամթերքը, ձուն, ձուկը, նպարեղենի որոշ ապրանքներ:

Մեթոդիկայի հիմքում դրված է արտադրանքի մրցունակության համալիր ցուցանիշի հաշվարկը` ըստ արտադրողների միջին գների, արտահանման եւ ներմուծման գների, արտադրության ծավալի, այդ թվում` բնակչության մեկ շնչին բաժին ընկնող արտադրության արտահանման: Դրանից զատ, արտահանման եւ ներմուծման արժեքի ծավալների հիման վրա են որոշվում արտաքին շուկաներում արտադրանքի մրցունակության ցուցանիշները:

Գների մակարդակի եւ դրանց դինամիկայի վերաբերյալ տեղեկությունների վերլուծության համար կօգտագործվի Միության եւ անդամ երկրների պաշտոնական վիճակագրության տեղեկատվությունը, UN Comtrade ապրանքների առեւտրի վիճակագրական տեղեկությունները: Վերլուծվող ժամանակահատվածներն են ամիսը եւ տարին:

Գնային մոնիթորինգի եւ Միության անդամ երկրներում արտադրվող արտադրանքի մրցունակության վերլուծության ընթացքում ստացված տվյալները կօգտագործվեն Միության անդամ երկրների ագրարային ընդհանուր շուկայի եւ արտահանման զարգացման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ