News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ հունիսի 21-ին վճիռ կայացրեց 1 մլն. գրավի դիմաց ազատ արձակել «Ոտքի´ Հայաստան» քաղաքացիական շարժման խորհրդի անդամ Դավիթ Հովհաննիսյանին:

«Ոտքի, Հայաստան» շարժման տարածած հայտարարության մեջ ասվում է. «2016թ հուլիսի 29-ին Սարի Թաղի հայտնի դեպքերից հետո, երբ ոստիկանությունը վայրագ կերպով ցրեց ժողովրդի խաղաղ ցույցը, «Ոտքի՛, Հայաստան» ՔՇ անդամ Դավիթ Հովհաննիսյանը ձերբակալվեց:

Նրան անհիմն, այսինքն` առանց որեւէ փաստի, միայն 2 ոստիկանի ակնհայտ սուտ ցուցմունքի հիման վրա, մեղադրում են ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը, որը ենթադրում է 3-8 տարի ազատազրկում (իբրեւ թե քարեր է նետել ոստիկանների ուղղությումբ), սակայն ԶԼՄ-ների տարածած բոլոր տեսանյութերը փաստում են հակառակը: Այս շինծու մեղադրանքով Դավիթ Հովհաննիսյանը արդեն 10 ամսից ավել գտնվեց կալանքի տակ՝ Նուբարաշեն ՔԿՀ-ում»,- նշել են հայտարարության հեղինակները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ