News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մինչ Արցախ այցելելն իր պատկերացումներն այլ էին, սակայն այսօր դրանք շեշտակի փոխվել են: Այս մասին, հունիսի 22-ին, Շուշիում Արցախի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Բելգիայի խորհրդարանի պատգամավոր Յորիս Պոշետը:

Նարինե Աղաբալյանը, ողջունելով հյուրին, նշել է, որ քաղաքական երկխոսությանը զուգահեռ առանցքային դերակատարում ունի նաեւ մշակութային երկխոսությունը:

Կարեւորելով եվրոպացի խորհրդարանականների հետ նման հանդիպումները՝ նախարարը փաստել է, որ այդ ձեւաչափը եւս նպաստում է աշխարհում Արցախի ճանաչմանը եւ հավելել, որ նաեւ ճանաչողական այցերի արդյունքում է, որ եվրոպական հանրությանը հասանելի է դառնում Արցախի ժողովրդի խոսքը, ստեղծարար միտքն ու խաղաղարար ձգտումները:

Նարինե Աղաբալյանը Յորիս Պոշետին ներկայացրել է Արցախի մշակութային կյանքը եւ փաստել, որ թեեւ արդեն 25 տարի է արցախցին ապրում է «խաղաղության» մեջ, այդուհանդերձ երբեք չի դադարում լինել ստեղծագործ, ավելին, շարունակում է ընդլայնել մշակութային կապերը տարբեր երկրների հետ: Նախարարն անդրադարձել է նաեւ մշակութային այն ծրագրերին, որոնք իրականացվում են հատկապես զինծառայողների համար: Ծրագրեր, որոնք բացի մշակութային դաստիարակությունից փոխանցում են նաեւ վեհ արժեքներ, որոնք, ցավոք, բացակայում են հակառակորդի դեպքում:

Որպես ասվածի ապացույց՝ Յորիս Պոշետի հետ զրույցում Նարինե Աղաբալյանը ներկայացրել է ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում հակառակորդի անմարդկային վայրագությունները:

Բելգիացի սենատորն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելութան համար եւ ընդգծել, որ մինչ Արցախ այցելելն իր պատկերացումներն այլ էին, սակայն այսօր դրանք շեշտակի փոխվել են:

Տեղեկացնենք, որ Բելգիայի Թագավորության ֆլամանդական խորհրդարանի անդամ Յորիս Պոշետի այցն Արցախի Հանրապետություն կայացել է ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանի նախաձեռնությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ