News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանին՝ «Միայնակ գայլ», պատժախուց են տեղափոխել  լռեցնելու, հոգեբանորեն ճնշելու համար: Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը: Նա նշեց, որ Արայիկ Խանդոյանի մոտից արգելված իրը հայտնաբերվել է հունիսի 21-ի առավոտյան, որից հետո իր պաշտպանյալը մասնակցել է դատական նիստին, այնուհետեւ առողջական վատ վիճակով՝ հոգնած, սոված եւ բարձր ճնշումով, տեղափոխվել պատժախուց:

«Ես հիմա չեմ ցանկանում բարձրաձայնել, թե ինչ արգելված իրի մասին է խոսքը, բայց ըստ իս, դա արգելված իր չէ: Եթե ՔԿ վարչությունը կամ ՔԿՀ-ն կարձագանքեն կամ կհայտնեն արգելված իրի մասին, մենք կհայտնենք մեր կարծիքը, դիրքորոշումը: Բայց հաշվի առնելով, որ նրա մոտից, այսպես կոչված, արգելված իրը գտել են դատական նիստից առաջ, ապա ակնհայտ է, որ ցանկացել են որեւէ կերպ ճնշում բանեցնել նրա վրա։ Նիստից առաջ են հայտնաբերել եւ այդ պահին պատժախցի մասին ոչինչ չեն ասել»,-ասաց Արայիկ  Պապիկյանը:

Նշենք, որ Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Կազմակերպված խմբի կողմից զենք-զինամթերք ձեռք բերելը, կրելը), 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ