News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վարչապետի ներդրումային մոլուցքը հասավ նաեւ Սեւանա լճին: Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական բնապահպանական ճակատը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատման է ներկայացվելու «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։

Նախագծով նախատեսվում է 2017 թվականին Սեւանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչեւ 270 մլն խմ՝ այսինքն օրենքով սահմանվածից 100 մլն խմ ավել։

Կառավարությունը դա հիմնավորել է հետեւյալ փաստարկներով․

«Անհրաժեշտ է փոխել օրենքով սահմանված ոռոգման նպատակով լճից 2017թվականի բացթողման 170 մլն խմ չափաքանակը՝ այն դարձնելով մինչեւ 270 մլն խմ, ինչը ունի համապատասխան հիմնավորումներ.

Տնտեսական առումով՝

Լրացուցիչ մինչեւ 100 մլն խմ ծավալով ջրբացթողման ավելացումը կբերի մեխանիկական ջրարտադրությունն ինքնահոսով փոխարինման արդյունքում էլեկտրաէներգիայի 1.2 մլրդ դրամ ծախսի տնտեսման: Սեւանա լճից 100 մլն խմ ջրառ = շուրջ 60 մլն մ 3 Մխչյանի եւ Ռանչպարի պոմպակայաններում մեխանիկական ջրարտադրություն x 22 դրամ/ խմ:

Մուլտիպլիկատիվ էֆեկտ՝

Լճից մինչեւ լրացուցիչ 100 մլն խմ ծավալով ջրբացթողնման ավելացումը, ըստ նախնական գնահատականների, հնարավորություն կտա Սեւան-Հրազդան դերիվացիոն համակարգի ՀԷԿ-երում լրացուցիչ արտադրել եւս շուրջ 97 մլն կՎտ.ժամ էլեկտրաէներգիա, ուստի եւ դրանով պայմանավորված ՀՀ պետական բյուջեի նկատմամբ պարտավորության ինչն էլ ՀՀ կառավարության որոշման համաձայն հետագայում

Էկոլոգիական առումով՝

Լրացուցիչ ջրբացթողումները լճի վրա բացասական ազդեցություն չեն ունենա՝ հետեւյալ հանգամանքներով պայմանավորված.

Լճում ջրի բավարար քանակի առկայություն

• օրենքի ընդունումից հետո (2001թ.) մինչեւ ս.թ. հունիսի 19-ի համեմատ լճի մակարդակի փաստացի բարձրացում՝ 4.59 մ-ով (1896,32 մ – 1900,91 մ), արդյունքում ծավալի ավելացում շուրջ 6.0 մլրդ մ-ով (459 սմ x 13 մլն խմ /սմ),

• Լրացուցիչ 100 մլն խմ ջրբացթողումը ըստ հաշվարկների կարող է բերել Սեւանա լճի ջրի մակարդակի մինչեւ 8 սմ անկման, ինչի դեպքում նույնպես անցած տարվա նույն օրվա նկատմամբ կապահովվի Սեւանա լճի ջրի մակարդակի դրական աճ:

Լճում ջրի բավարար որակի առկայություն

• լճի ջրի աղտոտման ռիսկի կրճատում՝ պայմանավորված լճի ծավալի ավելացմամբ եւ ջրհավաք ավազանում Մարտունի, Գավառ, Վարդենիս եւ Ջերմուկ քաղաքների մաքրման կայանների գործարկմամբ»:

Նշենք, որ Բնապահպանության նախարարությունը որոշ առարկություններ է ներկայացրել այս նախագծի վերաբերյալ։ Սակայն հաշվի առնելով վարչապետ Կարեն Կարապետյանի ունեցած անսահման մոլուցքը ցանկացած միջոցով ներդրումներ ստեղծելու նկատմամբ՝ դժվար է ենթադրել, որ այդ առարկությունները հաշվի կառնվեն վերջնական որոշում կայացնելիս։

Եթե որոշումն այսօր ընդունվի, ապա օրենքի փոփոխությունների այս նախագիծը կներկայացվի Ազգային ժողով, որտեղ ընդունվելու դեպքում նորից վտանգվելու է Սեւանա լճի առանց այն էլ երերուն էկոլոգիական հավասարակշռությունը։

Կոչ ենք անում Սեւանա լճի ապագայով մտահոգ բոլոր քաղաքացիներին եւ կազմակերպություններին իրենց ձայնը բարձրացնել ի պաշտպանություն մեր քաղցրահամ ջրերի պաշարների»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Ամենաշատ