Արարատի մարզի Արտաշատ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունները կկայանան 2017 թ. նոյեմբերի 5-ին։ Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, որոշում ընդւոնվեց կառավարոթւյան նիստի ժամանկ:
Ըստ նախագծի՝ այդ օրը նշանակված է՝ որպես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացման օր՝ ԿԸՀ նախագահի որոշմամբ:
Հիշեցնենք, որ Արտաշատի արդեն նախկին ղեկավար Արգամ Աբրահամյանն ապրիլի 2-ին «Ծառուկյան» դաշինքից ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր։ Նա համայնքը ղեկավարում էր 2015 թ. հունիսից։ Արտաշատի քաղաքապետի պաշտոնին հավակնում է Գագիկ Պողոսյանը, ով մինչ այս զբաղեցրել էր փոխքաղաքապետի պաշտոնը:
ՀՀԿ-ն իր թեկնածուի անունը դեռ չի հրապարակել: