News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով դատական նիստին այսօր` հունիսի 23-ին, Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանը դատարանին միջնորդեց իրեն հանրային պաշտպան տրամադրել:

Դատարանը հաշվի առնելով գործի բարդությունը, որոշում կայացրեց ամբաստանյալի միջնորդությունը բավարարել եւ գրություն ուղարկել Հանրային գրասենյակին Մուշեղ Մխիթարյանին պաշտպան տրամադրելու համար:

Այսօրվա նիստին դատարանը հրապարակվեց  քրեական գործով իրեղեն ապացույցները:

Հրապարակվեցին գործով առանցքային վկա, արդեն մահացած Աննա Միսակյանի հարցաքննությունից հատվածներ, ըստ որոնց` Աննա Միսակյանին ցույց է տրվել ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանի բնակարանից հայտնաբերված  դանակն ու գրտնակը, որոնք վկան ճանաչել է եւ հայտարարել, որ  Մուշեղ Մխիթարյանը դեպքի օրն իր հետ է վերցրել, որոնք էլ հետագայում նրա պայուսակում են մնացել:

Սպանված էքստրասենսի համակարգչի էկրանի վրա հայտնաբերվել է նաեւ «Ես եմ» անունով պատուհան, որի մեջ եղել են  ընտանեկան լուսանկարները, Մուշեղ Մխիթարյանի լուսանկարներն ու Անի Մաջնունյանին ուղարկված նամակները: Դրանք եւս քրեական գործով ապացույց են ճանաչվել:

Իրեղեն ապացույց է ճանաչվել նաեւ այն գումարը, որը հայտանբերվել է Անի Մաջնունյանի բնակարանից: Ամբաստնայլ Մուշեղ Մխիթարյանը հայտարարեց, որ Անիի հետ մտերիմ է եղել, իմացել է, թե նա որտեղ է պահում իր գումարը եւ եթե նրանից գումար հափշտակելու համար է սպանել էքստրասենսին, ապա, սպանելուց հետո այդ գումարը հափշտակած կլիներ:

Հաջորդ դատական նիստին տեղի կունենա ապացույցների հետազոտումը: Դատական նիստը հետաձգվեց:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ 2015թ. օգոստոսի 5-ին Երեւանի Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել է «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս, 53-ամյա Անի Մաջնունյանի դին՝ բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով:

Սպանության մեջ մեղադրվում է 21-ամյա Մուշեղ Մխիթարյանը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն` զուգորդված ավազակությամբ): Նա կալանավորված է, չի ընդունում իր մեղքը:

Նշենք, որ գործով առանցքային վկա Աննա Միսակյանը Մուսալեռում հունվարի 8-ին ամուսնու եւ 4-ամսական երեխայի հետ բնակարանում մահացած էր հայտնաբերվել: Մուշեղ Մխիթարյանն հայտարարել էր, որ առանցքային վկայի մահը պատահականություն չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ