News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ GSP+ ռեժիմի փոխգործակցության «մեղրամիսն» ավարտվել է, եւ մենք այժմ գտնվում ենք «երկարատեւ ամուսնության» փուլում: Այս մասին հունիսի 23-ին` լրագրողների հետ զրույցում հայտարարեց Եվրոպական արտաքին հարաբերությունների առեւտրի հարցերով խորհրդական, Հայաստանում GSP+-ի մոնիթորինգային առաքելության առաջին այցի ղեկավար Հուուս Հութուինը:

Նրա խոսքով` իհարկե, մտահոգիչ խնդիրներ կան: «Պետք է ասեմ, որ GSP+-ի մեջ մտած 9 երկրներից ոչ մեկն այս տեսակետից կատարյալ չէ, այդ թվում` եւ Հայաստանը: Տարբեր քննարկումների արդյունքում մենք Հայաստանում 3 մտահոգիչ խնդիր ենք պարզել. 1. աշխատուժի պաշտպանության արդյունավետ համակարգի բացակայության խնդիր; 2. ՄԱԿ-ի կոնվենցիաների լիարժեք կիրառումն ապահովելու համար անհրաժեշտ է օրենք ընդունել, որը նախատեսում է ընտանեկան բռնության կանխարգելում եւ դրա դեմ պայքար; եւ վերջապես 3. դատական անկախ եւ արդյունավետ համակարգ»,- նշեց Հուուս Հութուինը: Երեք խնդիրն էլ նա համարեց այնպիսի խնդիրներ, որոնց լուծումը ցանկացած երկրի համար ճանապարհ է բացում, որը ցանկանում է տնտեսական աճը համատեղել բարեխիղճ կառավարման հետ, ինչը ձեռնտու է ինչպես տնտեսվարող սուբյեկտներին, այնպես էլ երկրի քաղաքացիներին:

«Ես նոր եմ վերադարձել Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանի նախագահությամբ հանդիպումից: Հանդիպման ընթացքում մենք մի շարք խնդիրներ ենք քննարկել, որոնց հետ կապված ես կցանկանայի Հայաստանի կառավարության կողմից լրացուցիչ գործողություններ տեսնել, ներառյալ 3 կետը, որոնց մասին նշեցի: Մենք 2018 թվականի հունվարի 1-ից ծրագրում ենք զեկույց հրապարակել, որը կներկայացվի Եվրախորհրդարանին, ԵՄ 28 անդամ երկրների Նախարարների կոմիտեին եւ քաղաքացիական հասարակությանը: Մեր այցի ավարտին մենք կառավարությանը ավելի համառոտ տեղեկանք կուղարկենք, որտեղ կնշվեն որոշակի ոլորտները, որտեղ մենք կցանկանայինք ոչ թե ծրագրեր տեսնել, այլ այս տարվա աշնան դրությամբ գործողություններ, որպեսզի այն կարողանայինք ընդգրկել հրապարակվելիք զեկույցի մեջ»,- ընդգծեց ԵՄ պաշտոնատար անձը:

Հայաստանի վերաբերյալ առաջին զեկույցը, շարունակեց նա, հրապարակվել է 2016 թվականի հունվարին: «Եվ մենք կառավարությունում մեր գործընկերներին ասել ենք, որ «մեղրամիսն» ավարտված է: Մենք հիմա գտնվում ենք «երկարատեւ ամուսնության» փուլում, սա այն ժամանակահատվածն է, որի ընթացքում կողմերը պետք է ջանքեր ներդնեն: Մենք ակնկալում ենք, որ կառավարությունը լրացուցիչ առաջընթաց կապահովի ՄԱԿ-ի 27 կոնվենցիաների կատարման ուղղությամբ, իսկ մեր կողմից` 8,7 մլն եվրոյի արտոնությունները: Մենք մեր կողմից ջանքեր կներդնենք, հույս ունեմ, որ Հայաստանի կառավարությունը նույնպես անհրաժեշտ ջանքեր կներդնի»,- հավելեց Հուուս Հութուինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ