News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եթե Կարեն Կարապետյանը յոթ ամսվա վարչապետ է լինելու, ստացվում է, որ Սերժ Սարգսյանը նրան օգտագործեց որպես վերատադրվելու միջոց։ Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը։ 

Նրա խոսքով, Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ելույթը մասնավորապես վերաբերում էր վարչապետի ճակատագրին՝ արդյոք Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել 2018 թվականից հետո, թե այդ պաշտոնը զբաղեցնելու է Սերժ Սարգսյանը կամ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Արամ Սարգսյանը մանրամասնել է, թե ինչու էր խմբակցության թիրախում հատկապես վարչապետի հարցը, առավել եւս որ կառավարության ծրագրերը կատարման առումով մշտապես նույն գնահատականին է արժանացրել ընդդիմությունն՝ անկախ անձերից։

«Մենք ուզում ենք իմանալ՝ առաջարկվող ծրագիրը 7 ամսվա կյա՞նք է ունենալու, եւ ըստ այդմ ինչ վերաբերմունք ցույց տանք այդ ծրագրին։ Ո՞վ է այդ ծրագիրը կատարողը, Հանրապետականն  ու Դաշնակցությունը միասին գալու են նստեն կառավարությունում ու այն իրականացնե՞ն։ Վերջիվերջո, դա վարչապետի ներկայացրած ծրագիրն է եւ ինքն է պատասխանատվություն վերցնելու այն իրականացնելու համար ու եթե իրականություն չդարձնի, իրեն են գործից հանելու»,–ասաց Արամ Սարգսյանը։ 

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդի խոսքով, եթե Կարեն Կարապետյանը յոթ ամսվա վարչապետ է լինելու, այդ դեպքում ստացվում է, որ Սերժ Սարգսյանը նրան օգտագործեց որպես վերատադրվելու միջոց։

«Այդ դեպքում դուրս է գալիս, որ Կարեն Կարապետյանը միջոց էր, որով Սերժ Սարգայնը վերարտադրվեց։ Դա էլ ուզում ենք Կարեն Կարապետյանից հասկանանք, ես չեմ տեսնում, որ Կարեն Կարապետյանը պայքարում է անգամ վարչապետ մնալու համար»,–ասաց Արամ Սարգսյանը։

Ընդդիմադիր գործչի պնդմամբ՝ կառավարության 2017–2022 ծրագիրը չի արտահայտում այսօրվա իրավիճակից դուրս գալու, առաջընթաց արձանագրելու ճանապարհները։ «Այն տխուր բյուրոկրատական լեզվով գրված, ծանր, արժեք չունեցող փաստաթուղթ է, թող ինձ ներեն այն գրողները»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Բախումներ հրահրողներն էլ եք դուք,  պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Ախր, մենք չենք կարող անընդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք բնույթով, ապրումներով, վերաբերմունքով և գիտակցությամբ...
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Ամենաշատ